Մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    77%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լրատվության բաժնից՝ նախարարությունը հայտարարել է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատությունների (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագրի մեկնարկը:
2020թ. վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով՝ 2020թ. օգոստոսի 25-ից հոկտեմբերի 23-ը:

Վերապատրաստումն ընթանալու է «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի մշակած տարբերակված հետևյալ 6 ծրագրով'

Ուսուցում մանկապարտեզում
Ուսուցում մեկօրյա դպրոցում
Տարրական ուսուցում
Հայոց լեզվի և գրականության դասավանդում
Լրացուցիչ կրթության և ազգային դաստիարակության կազմակերպում
Հայոց պատմության և մշակույթի պատմության դասավանդում:

Ծրագիրն իրականացնելու է «Ֆիչըր» կազմակերպությունը: Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն համապատասխան վկայագրեր, որոնք կառաքվեն մասնակցիների փոստային հասցեներին:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 19-ը ներառյալ լրացնել և ուղարկել հայտը, որը տեղադրված է հետևյալ հղմամբ՚ https://bit.ly/344GvPH

Մասնակցության հաստատումն ուսուցիչները կստանան հայտը ներկայացնելուց հետո 3 օրվա ընթացքում:

Թեմայի այլ նորություններ