Մեկնարկում է «Քայլ դեպի տուն» ծրագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    73%
    0 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    77%
    4 կմ/ժ
  • Լոռի 16°C
    88%
    8 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    79%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    63%
    7 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    77%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    82%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    73%
    0 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    69%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    76%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41855
  • Դոլար = 388.163

Մեկնարկում է «Քայլ դեպի տուն» ծրագիրը

Մեկնարկում է «Քայլ դեպի տուն» ծրագիրը

Հ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «Քայլ դեպի տուն» 2021 երկշաբաթյա ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին զարգացնել և ամրապնդել իրրենց ազգային ինքնությունն ու ավելի լավ ճանաչել հայրենիքը: Այս մասին հայտնեցին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Ճամբարային ծրագիրը կմեկնարկի հունիսի 21-ին և 4 փուլով կընթանա մինչ օգոստոսի 14-ը աշխարհի տարբեր ծայրերից եկած սփյուռքահայ 200 պատանիների համար: Յուրաքանչյուր փուլ հագեցած կլինի հետաքրքիր միջոցառումներով, ներառյալ՝ արևելահայերենի և արևմտահայերենի դասընթացներ, այցելություններ Հայաստանի պատմական, մշակութային, կրթական հաստատություններ, գյուղական համայնքներ և այլն:

Հայտադիմումները բաց են այն սփյուռքահայ պատանիների համար, ովքեր չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիներ (բացառությամբ՝ երկքաղաքացիություն ունեցողների) և նախորդ տարիներին չեն մասնակցել «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին: Ծրագրին միանալ ցանկացողները իրենց նախընտրելի փուլին մասնակցելու համար պետք է շտապեն ավելի վաղ լրացնել հայտադիմումը: Հայաստանում 14-օրյա կացության բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը, ներառյալ՝ ճամբարը, սենյակը, սնունդը, այցելությունները և այլն: Մասնակիցներն իրենց հաշվին հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը, ինչպես նաև իրենց հաշվին ձեռք են բերելու երկշաբաթյա տուրիստական ապահովագրություն:

Մասնակցության հայտ կարելի է ներկայացնել  յուրաքանչյուր փուլի մեկնարկից մինչև մեկ շաբաթ առաջ:

«Եթե ցանկանում եք դիմել «Քայլ դեպի տուն» ծրագրին, խնդրում ենք լրացնել հայտադիմումն այստեղ: Ցանկացած հարցի պարագայում ազատ եղեք կապ հաստատել qayldepitun@gov.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 10 515-517 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ