Մարզպետը տեղահանված արցախցիներին հորդորել է մնալ ու շարունակել ապրել Վարդենիսում՝ տուրք չտալով սադրիչ լուրերին
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    14%
    6 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    25%
    11 կմ/ժ
  • Լոռի 23°C
    40%
    10 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    50%
    13 կմ/ժ
  • Արարատ 28°C
    15%
    12 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    42%
    15 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    14%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    36%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    13%
    7 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    27%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    41%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Մարզպետը տեղահանված արցախցիներին հորդորել է մնալ ու շարունակել ապրել Վարդենիսում՝ տուրք չտալով սադրիչ լուրերին

Մարզպետը տեղահանված արցախցիներին հորդորել է մնալ ու շարունակել ապրել Վարդենիսում՝ տուրք չտալով սադրիչ լուրերին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում հանդիպում է անցկացրել Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված բնակչության հետ։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք ներկայացլ են իրենց մտահոգությունները՝ կապված հաշմանդամության թոշակների, նպաստների հատկացման, փաստաթղթերի ճշգրտման, զբաղվածության, պետական աջակցությամբ նախատեսված բնակարանաշինական ծրագրերի բովանդակության իրազեկման, մինչ 2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանումն առկա վարկային պարտավորությունների զրոյացման ու տարբեր այլ հարցերի հետ։

Արցախցիները միաժամանակ հայտնել են իրենց շնորհակալությունը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին, Վարդենիսի համայնքապետարանին ու ողջ բնակչությանը՝ իրենց բոլոր հարցերում օժանդակելու և ջերմ վերաբերմունք ցուցաբերելու համար։

Կարեն Սարգսյանը շեշտել է, որ ինքը հիմականում ծանոթ է առաջ քաշված խնդիրներին, որոնք կարգավորելու նպատակով օրեր առաջ խորհրդակցություն է անցկացրել մարզի Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների տնօրենների հետ՝ տալով համապատասխան ցուցումներ։

«Բարձրացված խնդիրները հիմնականում տեխնիկական բնույթի են, որոնք բոլորն էլ կկարգավորվեն առաջիկայում։ Անգամ Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների հետ ձեռնարկում ենք միջանկյալ լուծումներ, որպեսզի ոչ մի ընտանիք դուրս չմնա աջակցությունից և ամենօրյա ուշադրությունից»,-նշել է մարզպետը։

Կարեն Սարգսյանը հորդորել է արցախցիներին՝ մնալ ու շարունակել ապրել Վարդենիսում և տուրք չտալ սադրիչ լուրերին, ասեկոսեներին ու խուճապի չմատնվել, այլ շարունակել ինտեգրվել տեղի հասարակությանը՝ Վարդենիսը համարելով իրենց հայրենի տունը։

«Բոլոր լուրերը, տեղեկությունները, որոշումները փորձեք ճշգրտել պետական մարմիններից, համապատասխան պաշտոնատար անձանցից, հավաստի աղբյուրներից ու աշխատեք հեռու մնալ խուճապային տրամադրություններ ստեղծող մարդկանցից։ Հավատացած եղեք կրկին անգամ, որ Հայաստանի Հանրապետությունը ձեր տունն է, նրա իշխանությունները՝ ձեր կողքին, ձեր հոգսերի հետ։ Մենք բոլորիդ համար հասանելի ենք օրվա բոլոր ժամերին, ու բարձրացված ոչ մի հիմնահարց մեր կողմից չի անտեսվի»,- հավելել է Կարեն Սարգսյանը։

Թեմայի այլ նորություններ