Մարտի 1-ից լիարժեքորեն ուժի մեջ կմտնի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Լոռի 22°C
    44%
    7 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    50%
    10 կմ/ժ
  • Արարատ 23°C
    22%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    47%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    27%
    10 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.19287
  • Դոլար = 388.602

Մարտի 1-ից լիարժեքորեն ուժի մեջ կմտնի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Մարտի 1-ից լիարժեքորեն ուժի մեջ կմտնի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ առավել հայտնի ՀԸԳՀ-ն (CEPA) ավարտել է վավերացման գործընթացը․ համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի 2021-ի մարտի 1-ից։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ԵՄ գրասենյակը։

ՀԸԳՀ-ն (CEPA) ստորագրվել է Հայաստանի և Եվրոպական միության կողմից 2017-ի նոյեմբերին։ Համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունները խորացնելու երկարաժամկետ հիմք է ապահովում, ամրապնդում է օրենքի գերակայությունն ու արդարադատության համակարգը, սատարում է պետական կառավարման բարեփոխումներն ու համագործակցությունն ամենատարբեր բնագավառներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, շրջակա միջավայրը։ Այն նաև ուղի է հարթում դեպի բարելավված գործարար միջավայր, առևտրի և ներդրումների նոր հնարավորություններ։

«Եվրոպական միությունը Հայաստանում ֆինանսական օգնության ամենամեծ դոնորն է, որի հիմնական նպատակն է բարելավել ՀՀ քաղաքացիների կենսապայմանները, հատկապես մարզերում։ Ամբողջական վավերացումը ստեղծում է էլ ավելի կուռ համագործակցության հիմք՝ աջակցելու Հայաստանի դիմակայմանն ու տնտեսական զարգացմանն այնպիսի ժամանակներում, երբ դա շատ անհրաժեշտ է», նշել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը։ Այդ կապակցությամբ՝ շաբաթվա ողջ ընթացքում մենք ձեզ կպատմենք ՀԸԳՀ-ի (CEPA) շրջանակներում ԵՄ-Հայաստան հարաբերությունների որոշ ձեռքբերումների մասին:

Թեմայի այլ նորություններ