Մարտական Եղբայրություն միաբանության բերման ենթարկված անդամների թիվը հասել է 49-ի
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    13 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    17 կմ/ժ
  • Լոռի 12°C
    93%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    5 կմ/ժ
  • Արարատ 20°C
    25%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    60%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    94%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    13 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    37%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    72%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Մարտական Եղբայրություն միաբանության բերման ենթարկված անդամների թիվը հասել է 49-ի

Մարտական Եղբայրություն միաբանության բերման ենթարկված անդամների թիվը հասել է 49-ի

Այսօր կեսօրին հայտնի դարձավ, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ. այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՆԳՆ-ից։

Հիշեցնենք, որ «Մարտական եղբայրություն» միաբանությունը ֆեյսբուքյան էջում ահազանգել է, որ կորել է կապը քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ՝ ենթադրելով, որ վեջինիս, ամենայն հավանականությամբ, բերման են ենթարկել։ «Մարտական եղբայրություն»-ը մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ վաղ առավոտյան ձերբակալվել է միաբանության անդամ Ավետիս Ավետիսյանը։

Մեկ այլ գրառմամբ հաղորդվել էր այլ ձերբակալվածների մասին, սակայն անուններ չեն հրապարակվել: Հայտնի է, որ որպես ձերբակալման հիմնավորում բերվել է ապօրինի զենք զինամթերք կրելու կասկածանքը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բերման են ենթարկվել նաև Մարտական Եղբայրություն միաբանության անդամներ Արման  Պետրոսյանը, Տարոն Սիմոնյանը, Գարիկ Սարգսյանը, ովքեր գտնվում էին Ոսկեպարում։ Հայտնում են Մարտական եղբայրության ֆեյսբուքյան էջում: Քիչ առաջ հայտնի դարձավ նաև, որ Վերին Ոսկեպարից բերման են ենթարկվել նաև Ազգային-ժողովրդավարական Բևեռի 6 աջակիցներ:

Ըստ վերջին տվյալների, Մարտական Եղբայրություն միաբանության բերման ենթարկված անդամների թիվը հասելէ 49-ի: Ավելի վաղ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էր հայտարարություն տարածել՝ հայտնելով, որ Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ։

Թեմայի այլ նորություններ