Մարսելում հանդիսավոր կբացվի Սողոմոն Թեհլերյանի կիսանդրին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    41%
    0 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    53%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    41%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    41%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    36%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    74%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Մարսելում հանդիսավոր կբացվի Սողոմոն Թեհլերյանի կիսանդրին

Մարսելում հանդիսավոր կբացվի Սողոմոն Թեհլերյանի կիսանդրին

Մարսելի Բոմոն շրջանում մարտի 15-ին տեղի կունենա հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի կիսանդրու հանդիսավոր բացումը: 

1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում հայ հեղափոխական Սողոմոն Թեհլերյանը սպանեց Թալեաթ փաշային՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին։ Թեհլերյանի գործողությունները մաս էին կազմում «Նեմեսիս» օպերացիայի, որը փորձում էր պատասխանատվության ենթարկել Հայոց ցեղասպանության մեղավորներին:

Սպանությունից հետո Թեհլերյանին դատել են Գերմանիայի դատարանում, այնուհետև նա անմեղ է ճանաչվել ու ազատ արձակվել։

Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 

1945 թվականից հետո բնակություն է հաստատել նախ Կազաբլանկայում (Մարոկկո) և ապա ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թվականի մայիսի 23-ին։ Թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանոցում։

Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյի իր գերեզմանին, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում:

Թեմայի այլ նորություններ