ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքներում անվտանգության, կայունության եւ դիմակայության ծրագրեր է իրականացնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    85%
    3 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    77%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    81%
    10 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքներում անվտանգության, կայունության եւ դիմակայության ծրագրեր է իրականացնում

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքներում անվտանգության, կայունության եւ դիմակայության ծրագրեր է իրականացնում

Օգոստոսի 12-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ընդունեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանին եւ նույն բաժնի ղեկավարի օգնական Հեղինար Մելքոմելքոմյանին: Հայկ Խեմչյանը Գեղարքունիքի մարզպետի տեղակալին ներկայացրեց ծրագրի բովանդակությունն ու նպատակները՝ խնդրելով համապատասխան աջակցություն՝ ծրագրի իրականացման հետ կապված տարաբնույթ հարցերում:
 
«ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ և Միացյալ Թագավորության Հակամարտային կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացնում է «Անվտանգության, կայունության և դիմակայունության ամրապնդումը Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում» ծրագիրը, որն ուղղված է պետական և ոչ պետական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ամրապնդմանը՝ իրականացվող բարեփոխումներին աջակցելու միջոցով: Ծրագրի հիմնական նպատակն է՝ տվյալների վրա հիմնված գործողություններ իրականացնել ընտրված մարզերում՝ հաղթահարելով խոցելիության խորքային պատճառները և ամրապնդելով համայնքների դիմակայունությունը: Հաշվի առնելով սահմանամերձ համայնքների առանձնահատկությունները, ծրագրի առաջին փուլը 2020թ. հուլիս-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասով ուղղված կլինի սոցիալական աշխատողների և սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտի աշխատակիցների՝ ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում արդյունավետ գործունեություն ծավալելու և բնակչությանը անհրաժեշտ սոցիալ-հոգեբանական օգնություն մատուցելու ուղղությամբ կարողությունների ընդլայնմանը, մասնագիտական և հոգեբանական աջակցությանը, ինչպես նաև տվյալների ձեռքբերմանը՝ ընտրված սահմանամերձ համայնքների դիմակայունությունը բարելավելու նպատակով: Երկրորդ փուլում, 2020թ. հոկտեմբերից սկսած, ծրագիրն ուղղված կլինի ծառայությունների մատուցման նոր և դիմակայուն մոդելների մշակմանը՝ հոգեբանա-սոցիալական աջակցություն ցուցաբերելով տեղի բնակչությանը, հատկապես՝ խոցելի երեխաներին և նրանց ընտանիքներին: Ծրագիրն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ և համակարգմամբ»,-ներկայասցրեց Հայկ Խեմչյանը:
 
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, կարեւորելով ծրագրի բովանդակությունն ու նշանակությունը, հավաստեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը բոլոր հնարավոր միջոցներով կաջակցի ծրագրի իրականացման ընթացքին:
 
 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքներում անվտանգության, կայունության եւ դիմակայության...

Опубликовано ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան Четверг, 13 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ