Լիբանանից Հայաստան շաբաթական երկու թռիչք է իրականացվում, լիբանանահայերի խնդիրների լուծման համար Կառավարությունը հատուկ ծրագրեր կմշակի: Զարեհ Սինանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    78%
    6 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    85%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    77%
    5 կմ/ժ
  • Արցախ 17°C
    87%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Լիբանանից Հայաստան շաբաթական երկու թռիչք է իրականացվում, լիբանանահայերի խնդիրների լուծման համար Կառավարությունը հատուկ ծրագրեր կմշակի: Զարեհ Սինանյան

Լիբանանից Հայաստան շաբաթական երկու թռիչք է իրականացվում, լիբանանահայերի խնդիրների լուծման համար Կառավարությունը հատուկ ծրագրեր կմշակի: Զարեհ Սինանյան

Լիբանանի և Հայաստանի միջև թռիչքները չեն ընդհատվել, շաբաթական մեկի փոխարեն իրականացվում է երկու թռիչք: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:  

«Հիմա ցանկացողները կարող են Լիբանանից գալ Հայաստան, հատկապես որ հանվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի սահմանափակումը: Պետք է նշեմ, որ ՀՀ-ն պատասխանատվություն է կրում բոլոր հայրենակիցների համար, և հատկապես՝ ՀՀ քաղաքացիների»,- նշեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը,նշելով, որ ոչ միայն երեք ինքնաթիռով հումանիտար օգնություն է հասցվել բարեկամ երկիր, այլև տեղում ուսումնասիրվել և գնահատվել են տեղի հայ համայնքի վիճակն ու կարիքները: 

«Համայնքում անհանգստության մասին դեռ 1 տարի առաջ էինք լսել, բայց այս պայթյունը պահանջեց, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացուցիչ ունենա տեղում, որը կծանոթանա իրավիճակին, և որի հիման վրա էլ Կառավարությունը կմշակի իր կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը»,- նշեց Սինանյանը:

Հայաստանյան պատվիրակությունը նախ հանդիպել է հոգևոր առաջնորդներին՝ Մեծի տանն Կիլիկո Կաթողիկոս Արամ Առաջինի գլխավորությամբ, նաև Կաթողիկե համայնքի կաթողիկոս-պատրիարք Տեր Գրիգոր 11-րդի հետ, Մերձավոր Արևելքի հայ ավետարանչական եկեղեցիների միության նախագահ, վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի և Հայկազյան համալսարանի Ռեկտոր Փոլ Հայդոստյանի, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Տեր Շահե արքեպիսկոպոս Փանոսյանի և այլոց հետ:

Հանդիպումներ եղել են նաև տարբեր կուսակցությունների և մշակութային հաստատություններ ներկայացնող մեր հայրենակիցների հետ:

«Մասնակցեցինք կարիքները գնահատող փաստահավաք խմբի այցերին պայթյունից տուժած անհատների տներ, որ հենց տուժածների հետ ծանոթանանք և կորուստները ֆիզիկապես տեսնենք՝ ինչ բնույթ են կրում»,- նշեց Սինանյանը:

 

Թեմայի այլ նորություններ