Լիբանան աշխատանքային այցի վերջին օրվա ընթացքում Սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ համայնքային կազմակերպությունների և կամավորական խմբերի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 17°C
    87%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Լիբանան աշխատանքային այցի վերջին օրվա ընթացքում Սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ համայնքային կազմակերպությունների և կամավորական խմբերի հետ

Լիբանան աշխատանքային այցի վերջին օրվա ընթացքում Սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ համայնքային կազմակերպությունների և կամավորական խմբերի հետ

Լիբանան աշխատանքային այցի վերջին օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հնարավորություն ունեցավ այցելել համայնքային կազմակերպություններ և կամավորական խմբերի, որոնք տասնամյակներ շարունակ աշխատում են լիբանանահայության հետ և օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո համայնքին ծառայելու առաջնագծում են:
 
Կարագյոզյան հիմնադրամի՝ Բուրջ Համուդում գտնվող բժշկական կենտրոնում հայ համայնքին մատուցվում է բժշկական և ատամնաբուժական ծառայությունների լայն շրջանակ, ինչպես նաև սոցիալական աջակցության բազմակողմանի ծրագիր: Կենտրոնի տնօրեն Սերոբ Օհանյանի ուղեկցությամբ Գլխավոր հանձնակատարը շրջայց կատարեց և քննարկում ունեցավ սոցիալական աշխատակիցների հետ:
 
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց նաև Լիբանանահայ օգնության խաչ (ԼՕԽ), շրջեց բժշկական հաստատությունում, կլոր սեղան քննարկում ունեցավ ներկայացուցիչների և բուժաշխատողների հետ, որոնք կիսվեցին իրենց փորձառությամբ, պատմեցին համայնքին մատուցվող ծառայությունների մասին:
 
Հաջորդ հանդիպումը ՀԲԸՄ երիտասարդ մասնագետների խմբի և աղետների արձագանքման բաժնի հետ էր, որն ամենօրյա ռեժիմով կատարում է հարյուրավոր տնային այցելություններ և կարիքների գնահատում:
 
Վերջին կանգառը Ազգային միացյալ վարժարանն էր, որտեղ ևս տեղի ունեցավ հանդիպում և ծանոթացում կրած վնասներին:
 
 

[ARM] Լիբանան աշխատանքային այցի վերջին օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հնարավորություն ունեցավ...

Опубликовано Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office Среда, 12 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ