Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ընդունելության քննությունների գործընթացն ավարտելու և արդյունքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    77%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 13°C
    98%
    4 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    85%
    12 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    77%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    77%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    81%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    89%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41866
  • Դոլար = 388.163

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ընդունելության քննությունների գործընթացն ավարտելու և արդյունքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ընդունելության քննությունների գործընթացն ավարտելու և արդյունքների մասին:
Չափորոշիչների վերաբերյալ կեղծիքների մասին` վաղը։ Գնահատման ու թեստավորման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ 2020 ընդունելության միասնական քննություններին հայտագրվել է 11979 դիմորդ: Միասնական քննություններին մասնակցել է 11648 դիմորդ: Դրական գնահատական ստացել է 9372 դիմորդ (ներառված չեն ռազմական և գերատեսչական բուհերի ուսանողները), որից բարձրագույն ուսումնական հաստատություններ հիմնական փուլով ընդունվել է 8706 դիմորդ: Թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքով ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49-ը:
 
Արդյունքում՝ դրական գնահատական ստացած ու բարձրագույն ուսումնական հաստատություններ միասնական քննությունների արդյունքում չընդունված դիմորդների թիվը 223 է, որոնք հնարավորություն ունեն սեպտեմբեր ամսին հեռակա ընդունելության ժամանակ պահպանելով իրենց գնահատականները դիմել բուհեր: Տեղեկացնեմ նաև, որ այս տարի միասնական քննության արդյունքում գերազանց (18 և ավելի միավոր) գնահատական ստացած, բայց բուհ չընդունված վեց դիմորդի առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ, որին համաձայնություն է տվել 4 դիմորդ:
 
 
 
 

👍 Ընդունելության քննությունների գործընթացն ավարտելու և արդյունքների մասին: Չափորոշիչների վերաբերյալ կեղծիքների մասին`...

Опубликовано Arayik Harutyunyan Воскресенье, 26 июля 2020 г.

Թեմայի այլ նորություններ