Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    35%
    2 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    55%
    17 կմ/ժ
  • Լոռի 15°C
    91%
    9 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    83%
    0 կմ/ժ
  • Արարատ 22°C
    37%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    35%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    35%
    2 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    55%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    79%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23484
  • Դոլար = 388.602

Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

«Շնորհակալություն հայտնելով Դեմոկրիտոս Զերվակիսին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար՝ Հարություն Մարությանը պատվավոր հյուրին նվիրել է “The Armenian Genocide Through the Cypriot Press 1914-1923 With Reference to Earlier Massacres” գիրքը:

Իր հերթին Դեմոկրիտոս Զերվակիսը շնորհակալություն է հայտնել պարոն Հարություն Մարությանին ջերմ ընդունելության համար և նվիրել Կիպրոսի Հանրապետության պատկերով հուշանվեր»,- ասվում է  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ