Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վարորդներից մեկն ու ուղևորը տեղում մահացել են, մյուս վարորդը՝ հոսպիտալացվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    41%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    56%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    25%
    2 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    48%
    7 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    71%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    33%
    3 կմ/ժ
  • Արցախ 17°C
    65%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վարորդներից մեկն ու ուղևորը տեղում մահացել են, մյուս վարորդը՝ հոսպիտալացվել

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վարորդներից մեկն ու ուղևորը տեղում մահացել են, մյուս վարորդը՝ հոսպիտալացվել

Մարտի 25-ին՝ ժամը 18:45-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տափերական գյուղի վարչական տարածքում բախվել են «Նիսան» (վարորդ՝ Լ. Հ., ծնված 1981 թ․) և «Վոլսֆագեն» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1969 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Ա․ Մ.-ն տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Վոլսֆագեն» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Եվ. Մ.-ն (ծնված 2010 թ․) տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները «Նիսան» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Լ․ Հ.-ին և մոտեցրել շտապօգնությանը, որը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, այնուհետև շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Վոլսֆագեն» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն. Ս.-ին (ծնված 1980 թ․), որը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է նրա մահը։

Փրկարարները «Վոլսֆագեն» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ա․ Մ.-ի դին, մոտեցրել շտապօգնությանը, այնուհետև՝ հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Թեմայի այլ նորություններ