Խորհրդարանական ընտրություններին որևէ քաղաքական ուժի օգտին քվեարկողների մեծ մասը ձայնը կտար իշխող ուժին. հարցում
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    90%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    21%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    67%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    91%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    70%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Խորհրդարանական ընտրություններին որևէ քաղաքական ուժի օգտին քվեարկողների մեծ մասը ձայնը կտար իշխող ուժին. հարցում

Խորհրդարանական ընտրություններին որևէ քաղաքական ուժի օգտին քվեարկողների մեծ մասը ձայնը կտար իշխող ուժին. հարցում

«Միջազգային հանրապետական ինստիտուտի»-ը հրապարակել է 2023 թվականի դեկտեմբերին անցկացված հարցման արդյունքները, որի շրջանակներում մասնակիցները պատասխանել են, թե որ կուսակցությանը կամ դաշինքին կտային իրենց ձայնը, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի:

Ինչպես նշված է հրապարակման մեջ, ըստ  հարցման սպոնտան պատասխանների՝ մասնակիցների  17 տոկոսը նշել է, որ իր ձայնը կտա Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, 3 տոկոսը՝ Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը կամ իշխող կուսակցությանը, 3-ական տոկոսը՝ «Իմ Քայլը» դաշինքին ու «Հայաստան» դաշինքին, 2-ական տոկոսը՝ Հայաստանի Հանրապետական,  «Հանրային ձայն», «Բարգավաճ Հայաստան», Գագիկ Ծառուկյանի կուսակցությանը, 1-ական տոկոսը՝ «Հանրապետություն», Արամ Սարգսյանի կուսակցություն, Հայ Ազգային Կոնգրես, Հայ Հեղափոխական Դաշնակցություն, Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Ղուկասյանի կուսակցություններին: Այլ կուսակցություններին և դաշիքներին իրենց ձայնը կտային հարցվածների 4 տոկոսը, ոչ մեկին չէր քվեարկի 10 տոկոսը, քվեաթերթիկը կփչացներ 6 տոկոսը, իսկ քվեարկությանը չէր մասնակցի 26 տոկոսը:

Հետազոտությունն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ:Տվյալները հավաքվել են 2023 թվականի դեկտեմբերի 13-22-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով։  Ընտրանքը կազմված է եղել 18 տարին լրացած 1508 ՀՀ քաղաքացիներից։ Այն քաղաքացիները, ովքեր ապրել են Հայաստանում ավելի քիչ, քան 6 ամիս, չեն ներառվել ընտրանքում։ 

Թեմայի այլ նորություններ