Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առք կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառք կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    63%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    98%
    4 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Արարատ 19°C
    85%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    6 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    63%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    94%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    63%
    9 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    81%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    90%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41866
  • Դոլար = 388.163

Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առք կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառք կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ

Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առք կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառք կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ

InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնից տեղեկացավ, որ 2020թ. հուլիսի 16-ին՝ ժամը 13:05-ին, Գյումրի քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ իր տղայի կինը 2018թ. օգոստոսի 20-ին Երևան քաղաքում ծննդաբերել է աղջիկ երեխա, որից հետո իրենց հայտնել է, թե երեխան մահացել է, սակայն ինքը պարզել է, որ երեխան չի մահացել, այլ գտնվում է Երևան քաղաքի բնակչի տանը: Իսկ երբ զանգահարել է նշված անձին և պահանջել վերադարձնել թոռնուհուն, նա հայտնել է, որ համաձայն է, սակայն պահանջել է վերադարձնել երեխայի համար վճարված 1.200.000 ՀՀ դրամը: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Հաղորդման առթիվ նախապատրաստվել են նյութեր, որոնց հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) 1-ին մասի և 169.1-րդ հոդվածի (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ։

Կատարվում է նախաքննություն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ