Խաղաղապահներն Արցախում ապահովել են բջջային կապի աշտարակ տանող գրունտային ճանապարհի կառուցման անվտանգությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    67%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    70%
    8 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    41%
    6 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    51%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    72%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    47%
    4 կմ/ժ
  • Արցախ 17°C
    62%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Խաղաղապահներն Արցախում ապահովել են բջջային կապի աշտարակ տանող գրունտային ճանապարհի կառուցման անվտանգությունը

Ռուս խաղաղապահները Մարտակերդի շրջանում ապահովել են Ջանաթաղ գյուղից բջջային կապի աշտարակ տանող գրունտային ճանապարհի կառուցման անվտանգությունը: Արդ մասին հաղորդագրություն է հրապարակված ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում: Ըստ տարածված տեղեկատվության՝ բջջային աշտարակը գտնվում է սահմանազատման գծի մոտ և պահանջում է կանոնավոր տեխսպասարկում: Տեղի վարչակազմը կապի օբյեկտը սպասարկելու համար որոշել էր կառուցել գրունտային ճանապարհ՝ անվտանգությունը ապահովելու նպատակով կապ հաստատելով Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հետ:

«Մարտակերե շրջանի վարչակազմը դիմել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին՝ Ջանաթաղ գյուղի մերձակայքում ճանապարհային աշխատանքների անվտանգությունն ապահովելու խնդրանքով: Բնակիչները պետք է շփվեն ընտանիքի և ընկերների հետ, և տարածքում կան հաղորդակցության խնդիրներ, ուստի այս աշտարակը շատ անհրաժեշտ է: Տեղի բնակչությունը մեզ հետ բարյացակամ է, անհրաժեշտության դեպքում նրանք գիտեն, թե ում դիմել»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը:

ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ այս պահին ճանապարհի վրա աշխատողները սկսել են հեռացնել հին ճանապարհի վերին շերտը և ամրացնել նոր ճանապարհի հիմքը՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ հետագայում այն մանրախչով պատելու համար:

«Մենք ճանապարհ ենք տանելու դեպի բջջային կապի աշտարակ: Դիմեցինք խաղաղապահներին` խնդրանքով որ ապահովեն իրականացվող աշխատանքների անվտանգությունը, քանի որ այն անցնում են Ադրբեջանի հետ շփման գծից 200 մետր հեռավորության վրա: Աշտարակը գտնվում է Ջանաթաղ գյուղի մոտակայքում և կապ է ապահովում տեղի մոտ 2 հազար մարդու համար: Խաղաղապահներն արձագանքեցին, եկան և ապահովեցին մեր անվտանգությունը»,- ասել է շինարարական ընկերության ներկայացուցիչ Անդրանիկ Մուսայելյանը:

Հաղորդիչ սարքավորումների համակարգային համալիրը Արցախի հեռավոր շրջանների ավելի քան 5 հազար բնակչի ապահովում է բջջային կապով և գերարագ ինտերնետով:

Թեմայի այլ նորություններ