Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահն ընդունել է առաջիկայում Հայաստան-Կատար հավաքականների խաղ անցկացնելու առաջարկը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    26%
    2 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    41%
    26 կմ/ժ
  • Լոռի 14°C
    43%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    44%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    30%
    14 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    48%
    5 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    26%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    36%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    26%
    2 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    34%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    57%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 420.3201
  • Ռուբլի = 5.05484
  • Դոլար = 388.297

Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահն ընդունել է առաջիկայում Հայաստան-Կատար հավաքականների խաղ անցկացնելու առաջարկը

Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահն ընդունել է առաջիկայում Հայաստան-Կատար հավաքականների խաղ անցկացնելու առաջարկը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Շեյխ Համադ բին Խալիֆա բին Ահմադ Ալ-Թանիին:

ԱԺ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպումը նախաձեռնած Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը ներկայացրել է մեկ ամիս առաջ Դոհայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունից անմիջապես հետո իրականացվելիք ծրագրերը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ աշխարհի խաղերի կազմակերպումը մեծ մարտահրավեր է Կատարի համար, ինչը պատվով ընդունեց երկիրը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Հայաստանում եւս ֆուտբոլն ամենադիտարժան եւ ամենատարածված մարզաձեւն է, եւ ենթակառուցվածքի զարգացման, ներդրումների խնդիր կա:

Հանդիպմանը Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահին է փոխանցվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկը՝ առաջիկայում Հայաստան-Կատար ազգային հավաքականների ընկերական խաղ անցկացնել: Առաջարկը սիրով ընդունվել է:

Թեմայի այլ նորություններ