«Կարմիր գծի հետ կապված հայտարարությունները մեզ համար տագնապի կարմիր լույս է». վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 12°C
    31%
    2 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    43%
    9 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    89%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    37%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

«Կարմիր գծի հետ կապված հայտարարությունները մեզ համար տագնապի կարմիր լույս է». վարչապետ

«Կարմիր գծի հետ կապված հայտարարությունները մեզ համար տագնապի կարմիր լույս է». վարչապետ

Հարց․ Պարոն վարչապետ, վերլուծական-քաղաքական շրջանակներում անընդհատ քննարկվում է, թե արդյո՞ք Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում թուլացել են։ Պնդում են անգամ, որ Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից։ Դրան ի հակառակ՝ Լավրովն ասում է, որ այս տարածաշրջանում Ռուսաստանը կենսական շահեր ունի։ Դուք, գործի բերումով նաև, թերևս ամենատեղակացվածն եք տարածաշրջանի հարցում Ռուսաստանի տրամադրվածությունից։ Արդյո՞ք Ձեր տպավորությունն էլ է այդպես, որ Ռուսաստանը հեռանում է, և տարածաշրջանում վակուում է առաջանում։ Մենք Ռուսաստանի հեռանալու մարտահրավեր ունե՞նք մեր օրակարգում` որպես պետություն, թե՞ արհեստական օրակարգի հետ գործ ունենք։

Պատասխան․ Ես ժամանակին ինքս էլ նման միտք արտահայտել եմ ՀԱՊԿ հետ կապված․ նկարագրեցի ՀԱՊԿ-ի, մեր գնահատմամբ, անգործությունը 2021-22թթ․ իրադարձություններին։ Դա կողքից ի՞նչ տպավորություն կարող է թողնել վերլուծաբանների մոտ, պարզ է, որ այդ եզրակացությանը պետք է գալ։ Իհարկե, հայտարարությունների մասով ՌԴ-ն ասում է, որ չեն պատրաստվում այս տարածաշրջանից հեռանալ, բայց Դուք հարցնում եք նաև՝ ինչ գիտեք տրամադրությունների մասին։ ՌԴ-ն մեզ ասել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքն ու դե յուրե սահմանները իրենց համար կարմիր գիծ են։ Եկեք համեմատենք այդ երկու հայտարարությունները։ Վերլուծություն անողը կարո՞ղ է գալ այդ եզրակացության։

Ըստ վարչապետի՝ ՌԴ-ն հայտարարել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է, բայց դա գործնականում չի իրացվել, հետևաբար, կարելի է մտածել, որ նշված հայտարարությունն ընդամենը հայտարարություն է, և խոսք չկա, որ այն իրացվելու է։ Նրա խոսքով՝ 20-րդ դարասկզբին հայ ժողովուրդն առերեսվել է նման իրավիճակի հետ. «Ինչ են եղել դրա հետևանքները, բոլորս գիտենք։ Եվ կարմիր գծի հետ կապված իրադրությունը մեզ համար կարմիր տագնապի լույս է, որ այստեղ ինչ–որ բան այն չէ»։

Թեմայի այլ նորություններ