Կարագի, ձեթի գները նվազել են, իսկ հնդկաձավարի գինը՝ բարձրացել, որովհետև պաշարի խնդիր կա. ՏՄՊՊՀ նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    72%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    74%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    2 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    72%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    72%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23157
  • Դոլար = 387.321

Կարագի, ձեթի գները նվազել են, իսկ հնդկաձավարի գինը՝ բարձրացել, որովհետև պաշարի խնդիր կա. ՏՄՊՊՀ նախագահ

Կարագի, ձեթի գները նվազել են, իսկ հնդկաձավարի գինը՝ բարձրացել, որովհետև պաշարի խնդիր կա. ՏՄՊՊՀ նախագահ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պնդեց, որ Հայաստանում ոչ բոլոր ապրանքներն են թանկացել:

«Իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե աշխարհում շաքարի գինը իջնում է, իսկ Հայաստանում՝ ոչ: Ընդամենը մի քանի օր առաջ հրապարակել էինք տարբեր պարենային մթերքների գներ, որտեղ հստակ ցույց էինք տալիս, որ և՛ դոլարի գնի իջեցման պարագայում է ապրանքի գինն իջել, և՛ աշխարհում ինքնարժեքի իջեցման պարագայում»,- ասաց Գևորգյանը:

Հարցին՝ ո՞ր ապրանքների գներն են իջել, նա պատասխանեց. «Կարագի, ձեթի գները։ Հնդկաձավարի գները բարձրացել են, որովհետև հնդկաձավարի պաշարի խնդիր կա ամբողջ աշխարհում։ Մենք միշտ վերահսկում ենք բոլոր շուկաները, որոնք մեր տիրույթում են»։

Անդրադառնալով ձվի շուկային՝ ՏՄՊՊՀ նախագահն ասաց՝ եթե Զատկի տոնին ընդառաջ չարաշահումներ լինեն, ապա կլինեն նաև պատասխանատվության ենթարկումներ։

«Մենք պարբերաբար զգուշացնում ենք՝ ընկերություններն այնպես անեն, որ գործը չհասնի վարույթների։ Մեզ հավաստիացրել են, որ խնդիր չի լինի»,- հայտնեց Գեղամ Գևորգյանը։

Հացի գնի բարձրացումների մասին խոսելիս էլ՝ Գևորգյանը նկատեց. «Պատկերացնո՞ւմ եք՝ հաց արտադրող ընկերությունների քանակը Հայաստանում ինչքան շատ է, որ ասում եք՝ հացը տարբեր տեղերում տարբեր գին է: Բա հենց այդպես պետք է լինի, հացը տարբեր խանութներում տարբեր գներով պետք է վաճառվի: Դա նորմալ է, և հենց դա է տնտեսական մրցակցությունը: Ուզում եք բոլոր տեղերում նույն գինը լինի՞, օրինակ՝ վարսավիրանոցներում մի տեղ մի գին է, մեկ այլ տեղ՝ այլ գին, սա մրցակցություն է»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը։

Թեմայի այլ նորություններ