Կապանում տարբեր ուղղություններով ընթանում են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    2 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    20 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 30°C
    28%
    13 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    2 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

Կապանում տարբեր ուղղություններով ընթանում են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ

Կապանում տարբեր ուղղություններով ընթանում են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ

Կապան համայնքը վերածվել է ակտիվ շինհրապարակի, համայնքի բյուջեի միջոցներով մի քանի ուղղություններով ընթանում են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Կապանի համայնքապետարանից:

Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ամենօրյա և անմիջական հսկողության տակ է պահում կատարվող աշխատանքների ընթացքը և վերահսկում դրանց որակյալ կատարման ապահովումը:

Փողոցների պատշաճ մակարդակը պահպանելու և վարորդներին հնարավոր անհարմարություններից ձերբազատելու նպատակով քաղաքի կենտրոնական և երկրորդական փողոցներում իրականացվել են ասֆալտբետոնե ծածկի փոսային նորոգման աշխատանքներ։ Նշյալ շինաշխատանքներն ընդգրկել են համայնքի՝ առավել անմխիթար վիճակում գտնվող Երկաթուղայինների, Շահումյան (կայարանամերձ և աջափնյակ հատված), Մ․Ստեփանյան, Գ․Նժդեհ, Հ. Թումանյան, Ա․Մանուկյան, Գր․Արզումանյան, Ռ․Մինասյան, Լեռնագործների փողոցները, Դավիթ Բեկ թաղամասը և դեպի Հալիձոր թաղամասի կամուրջը տանող ճանապարհահատվածը։ Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 7 906 860 ՀՀ դրամ: Շինարարական կազմակերպությունն է «ԿԱՊԱՆԻ ՃՇՇ» ՍՊԸ-ն:

Ասֆալտապատման և սալիկապատման աշխատանքներ են իրականացվում Մ. Ստեփանյան, 20 և Գ․Նժդեհ, 12 շենքերի բակային տարածքներում։ Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքն է 11 792 868 ՀՀ դրամ, շինարարական կազմակերպությունը՝ «ԿԱՊԱՆԻ ՃՇՇ» ՍՊԸ-ն:

Համայնքապետարանից հայտնում են, որ երկրորդ շնչառություն է ստանում նաև Մ․Պապյան, 18 շենքի բակային հատվածը, որտեղ նախատեսվում է իրականացնել սալիկապատման, նստարանների տեղադրման, խաղահրապարակի կառուցման, ինչպես նաև ծառատնկման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքն է 13 534 066 ՀՀ դրամ: Շինարարական կազմակերպությունն է «ԿԱՈԼԻՆ» ՍՊԸ-ն:

Բարեկարգման հաջորդ հասցեն Ա․Մանուկյան, Ստ. Շահումյան, Հ․Ավետիսյան, Ս. Սպանդարյան փողոցների հատման կամրջի (կենտրոնական) մայթերն են։ Այստեղ ևս նախատեսվում է սալիկապատման, եզրաքարերի, բազրիքների և լուսատուների՝  նորերով փոխարինման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքն է 24 800 000 ՀՀ դրամ, շինարարական կազմակերպությունը՝ «ԿԱՊԱՆԻ ՆՈՐՈԳՇԻՆ» ՍՊԸ-ն:

Ա․Մանուկյան փ. 1-ին նրբանցքի թիվ 1/2 հասցեում նախատեսվում է հիմնել նոր մարտարվեստի դպրոց, որի շինարարական աշխատանքները կմեկնարկեն մոտակա ժամանակներում։ Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 31 703 970 ՀՀ դրամ, շինարարական կազմակերպությունն է «ԼԻԱՇԻՆ» ՍՊԸ-ն:

Բարեկարգման մյուս հասցեն Վահանավանքի թաղամասն է, որտեղ վանքի հարևանությամբ կկառուցվի 4 տաղավար, ինչն էլ իր հերթին կբարելավի բնակչության ազատ ժամանցի և հանգստի կազմակերպման որակը։ Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 21 000 000 ՀՀ դրամ է: Շինարարական կազմակերպությունն է «ԱՐՇ-ԱՐԱ» ՍՊԸ:

Մոտակա ժամանակներում իրականացվող աշխատանքներից են նաև Մ․Ստեփանյան փողոցի թիվ 8 շենքի տանիքի նորոգման և Ստ. Շահումյան փողոցի թիվ 2 շենքի հարևանությամբ տեղադրվող կանգառի աշխատանքները։ Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքն է 6 306 000 ՀՀ դրամ, շինարարական կազմակերպությունը՝ «ԲԻԼԴԵՐՍ» ՍՊԸ-ն:

Թեմայի այլ նորություններ