«Կանեփ-կակաչ-2020» միջոցառման արդյունքները օգոստոսի 10-ից 11-ը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    77%
    5 կմ/ժ
  • Արցախ 17°C
    87%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

«Կանեփ-կակաչ-2020» միջոցառման արդյունքները օգոստոսի 10-ից 11-ը

Օգոստոսի 3-ից հանրապետության ողջ տարածքում մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որին ներգրավված են ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումների ծառայողները։ «Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման  շրջանակներում ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 10-ից 11-ը հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 2 տոննա 230 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Բացի այդ, տնամերձ 16 հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 386 բույս: Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 57 գրամ մարիխուանա։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

Թեմայի այլ նորություններ