Կա Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հնարավորություն, որոշ հարցերում տարբեր մոտեցումներ ունենք. Միրզոյանը մանրամասնել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    17 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 22°C
    33%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    66%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    17 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    62%
    16 կմ/ժ
  • Արցախ 14°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Կա Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հնարավորություն, որոշ հարցերում տարբեր մոտեցումներ ունենք. Միրզոյանը մանրամասնել է

Կա Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հնարավորություն, որոշ հարցերում տարբեր մոտեցումներ ունենք. Միրզոյանը մանրամասնել է

Ներկայումս Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու իրկան հնարավորություն կա։

Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Անթալիայում մարտի 1-3-ը կայացած դիվանագիտական ֆորումի շրջանակում պատասխանելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ թուրքական «Anadolu» գործակալության հարցերին։

Հայաստանի արտգործնախարարը խոսել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է բանակցությունները Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ։

«Մենք շարունակում ենք այս գործընթացը հարավկովկասյան տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման համար»,- հավելել է նախարարը՝ նշելով, որ կողմերի միջև կան մի շարք խնդիրներ, սակայն դրանց մի մասի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ։

Միրզոյանն ընդգծել է, որ «երկու կարևոր՝ երկու երկրների սահմանների որոշման և տարածաշրջանային հաղորդակցությունների հարցում կողմերի մոտեցումները տարբերվում են»։

Նա անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ Բեռլինում կայացած բանակցություններին՝ հավելելով, որ Բայրամովի հետ նոր հանդիպման ժամկետը դեռ որոշված չէ։

Միրզոյանն ասել է, որ մշտական կապի մեջ է Ջեյհուն Բայրամովի հետ, և հույս ունի, որ նոր հանդիպման օրը կորոշվի շատ մոտ ապագայում։

«Հիմա մենք իսկապես խաղաղության հասնելու հնարավորություն ունենք»,- ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ Հայաստանը պնդում է՝ սահմանազատման գործընթացը պետք է լինի Ալմաթիի հռչակագրի շրջանակներում։

Նշելով, որ ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի՝ Միրզոյանը պնդել է, որ Երևանը ցանկանում է, որ այս հռչակագիրը ներառվի խաղաղության պայմանագրի նախագծում, սակայն այս հարցի վերաբերյալ հայկական կողմը չի կարող դրական արձագանք ստանալ Ադրբեջանից։

Նա նշել է՝ Հայաստանը նախատեսում է, որ օրակարգ բերված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կլինի տնտեսապես կարևոր և տարածաշրջանում մշտական խաղաղության երաշխավորը։

Թեմայի այլ նորություններ