Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքները. Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոն
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    82%
    3 կմ/ժ
  • Արարատ 17°C
    49%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    53%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    56%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքները. Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոն

Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքները. Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոն

Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքները: Այս մասին հայտնել է Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնը: Ջերմուկի հյուրանոցների աշխատանքների վերսկսման մասին հաղորդագրություն է տարածել նաև Visit Jermuk «Ֆեյսբուք»-ի էջը:

«Հզոր բանակ, պաշտպանված սահմաններ և բարեկեցիկ կյանք ունենալու համար անհրաժեշտ է աշխատել և զարգացնել տնտեսությունը, կապել մարդկանց հողին։  Մեր բանակին ուժեղ թիկունք է պետք։

Գրեթե 20-օրյա դադարից հետո Ջերմուկում հյուրանոցային բիզնես իրականացնող ընկերությունները վերսկսում են իրենց աշխատանքները։

Մենք վերադառնում ենք նորմալ կյանքի հուն և սպասում մեր քաղաքի բոլոր բարեկամներին:

Թե երկրի տնտեսության, թե հենց Ջերմուկի զարգացման համար անհրաժեշտ է, որ մենք մեր գումարները ծախսենք երկրի ներսում։ Ուստի, բոլորին հրավիրում ենք վայելելու աշնանային Ջերմուկն ու նպաստելու քաղաքի վերածննդին։

Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հյուրանոցների պաշտոնական էջերում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ջերմուկում հյուրանոցների աշխատանքը դադարել էր սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակման հետևանքով, որի ընթացքում ադրբեջանական ԶՈՒ ոտորաբաժանումները միտումնավոր թիրախավորել էին Ջերմուկի քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանական հրթիռակոծության և հրետակոծության հետևանքով լուրջ վնասներ էին կրել նաև քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքները:

Թեմայի այլ նորություններ