Իրանը ողջունում է այն նոր քայլերը, որոնք Հայաստանը ձեռնարկել է հանուն խաղաղության ու անվտանգության. դեսպան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    15 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 21°C
    37%
    12 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    63%
    10 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    60%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    84%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Իրանը ողջունում է այն նոր քայլերը, որոնք Հայաստանը ձեռնարկել է հանուն խաղաղության ու անվտանգության. դեսպան

Իրանը ողջունում է այն նոր քայլերը, որոնք Հայաստանը ձեռնարկել է հանուն խաղաղության ու անվտանգության. դեսպան

Մենք ողջունում ենք այն նոր քայլերը, որոնք Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է հանուն խաղաղության ու անվտանգության։ Այս մասին հայտարարեց ՀՀ-ում իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ անցկացվող «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով փորձագիտական համաժողովի ընթացքում:

«Մենք սատարում ենք Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Սատարում ենք տևական և կայուն խաղաղությունը տարածաշրջանում։ Վստահ եմ, որ այսօրինակ միջոցառումները կարող են նոր էջ բացել մեր փորձագետների համագործակցության ասպարեզում։ Կեցցե Հայաստանը, Կեցցե Իրանը»,- իր խոսքում նշեց դեսպանը:

Նրա խոսքով՝ Իրանցիների և հայերի միջև երկարամյա պատմական կապերը, երկու կառավարությունների միջև բարի դրացիական հարաբերություններն արժեքավոր գործոններ են, որոնք թույլ են տալիս էլ ավելի բարելավել հարաբերությունները։

Դեսպանը նկատեց՝ Հայաստանն ու Իրանն ունեն ամենակարճ ընդհանուր սահմանը, բայց դա լավագույն սահմաններից մեկն է։ Այն միշտ եղել է բարեկամության և խաղաղության սահման։

Նա նաև ընդգծեց, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը բազմապատկվել է և արդեն հասնում է մինչև 1 մլրդ դոլարի։

«Մեր երկու երկրները միմյանց հետ փոխադարձ շահավետ համաձայնագրեր ունեն ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտներում։ Փորձում ենք նաև ուսումնասիրել թաքնված ներուժը՝ ի շահ երկու երկրների հարաբերությունների։ Կասկած չկա, որ տարանցիկ ենթակառուցվածքների, հաղորդակցության ուղիների բացումը կնպաստի ոչ միայն երկու երկրների միջև տնտեսական, առևտրային հարաբերությունների զարգացմանն, այլև ճանապարհ կհարթի տարածաշրջանային մասնակցության համար։ Մենք հավատում ենք, որ հաղորդակցության միջանցքները Հնդկաստանից մինչև Չաբահար նավահանգիստ, Հայաստան ու Սև ծով՝ վստահելի ճանապարհ կտրամդրեն դեպի հյուսիս, դեպի Եվրոպա ապրանքների տեղափոխման համար։ Այս ուղու զարգացումը մեր երկրներին կապահովի արտաքին վնասներից։ Այս համատեքստում է, որ կարևորում ենք Հնդկաստանի դերը Չաբահարի նավահանգստի զարգացման գործում, ողջունում ենք հայերի մասնակցությունը դրանում։ Հավատում եմ, որ եթե երկրներն ունենան ավելի շատ հաղորդակցության ուղիներ, ապա նրանք կարող են ավելի նշանակալի դեր ձեռք բերել միջազգային ասպարեզում։ Սա նոր ուժի հայեցակարգն է»,- իր խոսքը եզրափակեց Իրանի դեսպանը:  

Թեմայի այլ նորություններ