Ինչու հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց գերեվարված զինծառայողին. ինչ պայմանավորվածություն կա
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    13 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    90%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    21%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    67%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    91%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    70%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Ինչու հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց գերեվարված զինծառայողին. ինչ պայմանավորվածություն կա

Ինչու հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց գերեվարված զինծառայողին. ինչ պայմանավորվածություն կա

Հրավիրած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչու է հայկական կողմը Ադրբեջանին հանձնել Հայաստանի սահմանը հատած նրա զինծառայողին: 

«Շատ վաղուցվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն է ունեցել և, ըստ էության, շարունակում է գոյություն ունենալ մի պայմանավորվածություն, որ այն զինվորները, ովքեր մոլորվելով հայտնվում են հակառակ կողմում, կարճ ժամանակ անց վերադարձվում են»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ այս պայմանավորվածությունը 2018 թվականից առաջ խախտվել է, և 2018 թվականից հետո էլ պարզվել է, որ պայմանավորվածության շուրջ կան ընկալման խնդիրներ, որովհետև այն զինծառայողները, ովքեր կա՛մ դիտավորյալ են խախտել սահմանը, կա՛մ թեկուզ մոլորվելու ընթացքում գործել են ինչ-որ արարքներ, որոնք տեղավորվում են քրեական օրենսգրքի տրամաբանության մեջ, հասկանալիորեն կա բարդություն խնդիրը լուծելու համար:

«Մենք Ադրբեջանի նախագահի հետ վերջին շրջանի քննարկումներում վերահաստատել ենք, որ եթե շփոթվելու դեպք լինի, քննության արդյունքներով էլ պարզվի, ՀՀ տարածքում հայտնված անձը արդյոք այլ արարքներ գործել է, որոնք ենթակա են որակման ՀՀ քրեական օրենսգրքով, եթե պարզվի, որ՝ ոչ, և որևէ հոդվածով մեղադրելու հիմք չկա, բնականաբար, պետք է գործի այն պայմանավորվածությունը, որը կա, և մենք չգիտենք՝ հաջորդ զինվորը ո՞ր կողմից կլինի, կշփոթվի և կանցնի հակառակ կողմը»,- նշեց Փաշինյանը: 

Երկրի ղեկավարը վերահաստատեց, որ եթե նման դեպք լինի, հավատարիմ են մնալու բարձրագույն մակարդակով ձեռք բերված այդ պայմանավորվածությանը. «Ես հույս ունեմ, որ մեր զինվորները չեն շփոթվի և հակառակ կողմում չեն հայտնվի, այդ հարցին կկարողանամ պատասխանել այդ դեպքի համատեքստում, և սա արվել է այդ նպատակով»:

Թեմայի այլ նորություններ