Ինչու է կարևոր, որ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիները ստանան ՀՀ քաղաքացիություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    64%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    25%
    2 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    46%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    71%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    33%
    3 կմ/ժ
  • Արցախ 17°C
    65%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Ինչու է կարևոր, որ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիները ստանան ՀՀ քաղաքացիություն

Ինչու է կարևոր, որ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիները ստանան ՀՀ քաղաքացիություն

ԼՂ բնակիչների հանդիպման ընթացքում ընդդիմադիրները պնդում են՝ Կառավարությունը չի լուծում նրանց բնակարանների հետ կապված և այլ խնդիրներն ու հայտարարում, որ իշխանությունը վերցնելու դեպքում այդ խնդիրները կլուծվեն: Արդյոք տպավորություն չի՞ ստեղծվում, որ ԼՂ բնակիչների ցավն օգտագործելով՝ նրանց միջոցով փորձում են բողոքի ակցիա բարձրացնել:

Հարցին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նկատեց՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է. ով ում հետ ուզում, շփվում է։ Ինչ վերաբերում է այդ շփումներին, վարչապետը չցանկացավ մեկնաբանել։

Այնուհետև նա ներկայացրեց բնակարանների ապահովման ծրագիրը․ «ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանցից նամակներ եմ ստանում, կարդում եմ, փորձում հասցեագրել, բայց այնտեղ շատ հարցեր են տալիս, և ուզում եմ ասել, որ 40+10 հազարի ծրագրի վերաբերյալ մենք չենք արել հայտարարություն, որ դա չի շարունակվելու։ Մարդկանց մոտ որոշակի անորոշություն կա։ Ուզում եմ դա ցրել ու ասել, որ այդ ծրագիրը շարունակվելու է։ Մենք երկարացնելու ենք մինչև տարվա վերջ»:

Բնակարանների ապահովման ծրագիրը, վարչապետի խոսքով, հանրային քննարկման փուլում է։

«Եթե մենք բնակարանային այս ծրագիրն անենք միայն ԼՂ բռնի տեղահանվածների համար, կարող է լարում ստեղծվել հանրության ներսում, որովհետև բազմաթիվ մարդիկ կան, ովքեր նույն խնդիրը ունեն՝ ՀՀ քաղաքացի լինելով։ Մենք ուզում ենք մի ծրագիր ձևավորենք, որը հասանելի կլինի նաև ՀՀ քաղաքացիներին»,- նշեց նա:

Փաշինյանը նաև մանրամասնեց, թե ինչու են ասում, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները պետք է քաղաքացիություն ստանան. «Որովհետև առանց դրա կարող է լարում ստեղծվել, մարդիկ ասեն՝ մեզ բնակարան չեք տալիս, մեր երեխաները ծառայում են բանակում, ինչո՞ւ պետական բյուջեից աջակցություն ստացող մեր մյուս հայրենակիցների զավակները չպետք է ծառայեն բանակում»:

Թեմայի այլ նորություններ