Հույս ունենք ընդարձակել մեր համագործակցության շրջանակը. ՀՀ նախագահը՝ Նորվեգիայի դեսպանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    30%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    42%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    39%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    95%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    36%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    76%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Հույս ունենք ընդարձակել մեր համագործակցության շրջանակը. ՀՀ նախագահը՝ Նորվեգիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդը:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություն պատասխանատու առաքելության իրականացման գործում։

Նախագահը հույս է հայտնել, որ դեսպան Բերգլյոտ Հովլանդը կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-նորվեգական հարաբերությունների ամրապնդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցությունը խթանելու ուղղությամբ։

«Բարձր ենք գնահատում հատկապես վերջին տարիներին Հայաստանի և Նորվեգիայի միջև արդյունավետ և կառուցողական երկխոսության նկատելի ակտիվացումը: Հույս ունենք ընդարձակել մեր համագործակցության շրջանակը՝ հատկապես տնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեքորեն օգտագործման նպատակով: Կցանկանայի նշել, որ Հայաստանը բավական գրավիչ երկիր է տնտեսական օրենքների առումով և մենք պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ»,- նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Դեսպան Բերգլյոտ Հովլանդն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Ես ևս ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Նորվեգիայի համար կարևոր և առանձնահատուկ գործընկեր է: Մենք շատ ուրախ ենք, որ վերջին տարիներին երկու երկրների հարաբերություններն ամրապնդվել են և պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ դրանց հետագա ընդլայնման և ամրապնդման գործում: Համաձայն եմ, որ տնտեսական համագործակցության առումով կա աճի ներուժ և մենք պետք է ուսումնասիրենք այն»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նորվեգիայի միջև բազմոլորտ համագործակցության զարգացման ուղղություններն ու հնարավորությունները: Կարևորվել է մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի և այլ ոլորտներում լավագույն փորձի փոխադարձ կիրառմանն ուղղված քայլերի ակտիվացումը:

Շեշտվել է երկու երկրների տնտեսական, գործարար ևտուրիստական շրջանակների միջև փոխշահավետ կապերի հաստատման ու ամրապնդման նպատակով ջանքերի ներդրման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և առկա զարգացումների վերաբերյալ:

Այս համատեքստում հանրապետության նախագահը մանրամասներ է հայտնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալական, հումանիտար և առաջնային կարիքները հոգալու ուղղությամբ կառավարության իրականացրած աջակցության ծրագրերի և միջոցառումների մասին: Քննարկվել են նաև տեղահանվածների համալիր խնդիրների լուծման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Զրույցի ընթացքում երկուստեք բարձր են գնահատվել վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, որոնց արդյունքում առավել բարենպաստ միջավայր է ձևավորվել տնտեսական գործունեության իրականացման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համար:

Թեմայի այլ նորություններ