Հուսով ենք՝ Երևանը կունենա քաղաքական կամք՝ շարունակելու հարաբերությունները և հաջողությամբ կանցնենք դժվար շրջանը. Կրեմլ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    91%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 13°C
    31%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    45%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    37%
    12 կմ/ժ
  • Արցախ 13°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Հուսով ենք՝ Երևանը կունենա քաղաքական կամք՝ շարունակելու հարաբերությունները և հաջողությամբ կանցնենք դժվար շրջանը. Կրեմլ

Հուսով ենք՝ Երևանը կունենա քաղաքական կամք՝ շարունակելու հարաբերությունները և հաջողությամբ կանցնենք դժվար շրջանը. Կրեմլ

Հուսով ենք, որ Երևանում կտիրի քաղաքական կամք՝ շարունակելու մեր հարաբերությունների զարգացումը, և մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը։

Այս մասին «Аргументы и факты» պարբերականի հետ ծավալուն հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը պատրաստվում հարաբերություններ կառուցել ԱՊՀ հանրապետությունների հետ, որոնցից մի քանիսը վերջերս այնքան էլ հակված չեն համագործակցության:

«ԱՊՀ երկրները մեր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունն են, և գրեթե բոլորի հետ ունենք շատ զարգացած երկկողմ հարաբերություններ։ Ցավոք սրտի, դա չի վերաբերում Վրաստանին ու Մոլդովային։ Իսկ եթե խոսենք մնացածի մասին, ապա բացարձակ հարգանքով ենք վերաբերվում նրանց ինքնիշխանությանը։ Եվ միևնույն ժամանակ մենք հիշում ենք մեր ընդհանուր պատմության, մեր տնտեսական փոխկախվածության մասին, որը ձևավորվել է խորհրդային տարիներին։

Այո՛, այժմ այդ երկրներն ունեն զարգացման իրենց հետագիծը, սակայն նրանց հավատարմությունը միասնական ինտեգրացիոն գործընթացներին մնում է։ Մենք ամենաառաջադեմ ինտեգրումն ունենք Բելառուսի հետ, այն մեր ամենամոտ գործընկերն է և դաշնակիցը։ Մենք իրականում ունենք ընդհանուր տնտեսական տարածք ԵԱՏՄ անդամ երկրների հետ։ Կան համագործակցության այլ ձևաչափեր՝ կապված քաղաքականության, անվտանգության և այլնի հետ։ Ինտեգրման այս բոլոր տեսակները կիրառելի են, սակայն դրանց ներուժը հեռու է լիարժեք իրացումից: Ինչ-որ տեղ, իհարկե, խնդիրներ են առաջանում. երբ մենք խոսում ենք նման սերտ փոխգործակցության մասին, դա հնարավոր չէ անել առանց խնդիրների։ Բայց հարաբերությունների գործընկերային բնույթը թույլ է տալիս կառուցողականորեն հաղթահարել այս ամենը։

Հիմա մենք բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում։ Հայաստանը նույնիսկ ավելի քան եղբայրական է, քանի որ այստեղ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Եվ, ի դեպ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների շրջանում այս հայերի տնտեսական ակտիվությունը դեռևս կազմում է Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոսը։ Այնտեղ մարդիկ փող են փոխանցում այստեղից, խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է... Բայց կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը։ Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի, քանի որ այն ի վիճակի չէ այնտեղ կայունություն և բարգավաճում բերել։ Ուստի, հուսով ենք, որ Երևանում կտիրի քաղաքական կամքը՝ շարունակելու մեր հարաբերությունների զարգացումը, և մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը»,- ասել է Պեսկովը:

Թեմայի այլ նորություններ