Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում կամ զգում են առնվազն կառավարելի. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    3 կմ/ժ
  • Արարատ 14°C
    86%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    80%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.25227
  • Դոլար = 389.501

Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում կամ զգում են առնվազն կառավարելի. Փաշինյան

Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում կամ զգում են առնվազն կառավարելի. Փաշինյան

BBC-ի թղթակից Ջայլս Ֆրեյզերը, նշելով, որ Հայաստանն ամենահին քրիստոնեական երկիրն է աշխարհում, հետևյալ հարցն է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Ինձ հետաքրքիր է՝ կարո՞ղ եք արդյոք նկարագրել եկեղեցիների, խաչերի, տապանաքարերի այն ավերածությունը, որն ընթանում է»:

«Գիտեք, հոգևոր արժեքներն ունենում են ֆիզիկական արտահայտություններ և Քրիստոնեության համար դա ամենևին էլ երկրորդական չէ։ Ընդհանրապես, պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրը լուրջ է և այդ խնդիրը շատ է սրվում հատկապես հակամարտությունների գոտիներում: Կարծում եմ՝ այստեղ նույնպես շատ կարևոր է, որ մենք այդ վստահության մթնոլորտը ստեղծենք տարածաշրջանում, այդ թշնամանքի մթնոլորտը կարողանանք հաղթահարել։

Գիտե՞ք ինչ, ի վերջո մշակութային և պատմամշակութային անշարժ հուշարձանների նկատմամբ նեգատիվ վերաբերմունքով մարդիկ, ըստ էության, արտահայտում են թշնամանքը միմյանց նկատմամբ։ Այսինքն, անշունչ հուշարձան է չէ՞ ըստ էության, թվում է, թե ի՞նչ կարիք կա անշարժ հուշարձանի վրա հարձակվել և այսպես շարունակ վնասել: Մարդիկ այդպես արտահայտում են իրենց թշնամանքը միմյանց նկատմամբ։

Այդ խնդրի լուծումը կրկին թշնամանքը հաղթահարելու մեջ է, իհարկե, այդ հուշարձանները, հատկապես եկեղեցիներն ունեն պատմություն, ունեն այդ պատմությունից բխող ոգի, իրենք սրբավայր են, բայց սրբություններն ինչ-որ ձևով պղծելը կամ վնասելը նույնպես թշնամության արտահայտություն է։ Այսինքն` հնարավոր չէ, որ մենք ասենք՝ լավ, թողեք թշնամությունը մնա, շարունակվի խորանալ, բայց մենք ապահովենք հուշարձանների անվտանգությունը, դա հնարավոր չէ։

Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում կամ զգում են առնվազն կառավարելի, որպեսզի միանգամից շատ բարձր նպատակներ չդնեն, և դա համարում եմ խաղաղության օրակարգի մի մասը։ Պետք է դա էլ ասեմ՝ ուրիշ վտանգավոր եզրույթ էլ կա, որ հուշարձանների պահպանության շարժումը և այդ հարցով հետևողական լինելը շատ կարևոր է, չափազանց կարևոր է, բայց կարևոր է նաև, որ այդ պրոցեսը չօգտագործվի թշնամանքը հետագայում ևս խորացնելու համար։

Այսինքն, սա էլ կա և շատ նուրբ նրբություն է, չնայած օբյեկտիվորեն դա տեղի է ունենում, որովհետև եթե մեկի սրբությունը պղծում են՝ այդ թշնամության զգացումը բնականորեն խորանում է։ Եվ եթե մենք ուզում ենք, որ դա տեղի չունենա, պետք է հետևողական լինենք խաղաղության օրակարգի իրագործման շուրջ, որովհետև դա առանձին վերցրած հարց չէ, դա այս խաղաղության օրակարգի հարցն է։

Բոլոր հարցերի լուծումը ես պատկերացնում եմ՝ վերադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի երեք հիմնարար սկզբունքների շուրջ խաղաղությունը կառուցելու վրա։ Պետք է արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երեք հիմնարար սկզբունքներն արձանագրված են, առաջինը՝ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, երկրորդը՝ Հայաստանը և Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագիրը վերցնում են որպես քաղաքական հենք՝ սահմանազատման գործընթացի համար, և երրորդը՝ տարածաշրջանային կոմունիկացիաները, հաղորդուղիները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա, և այս երրորդ սկզբունքը մենք արտահայտել ենք «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մեջ, որը թշնամանքի հաղթահարման շատ կարևոր գործիք է նախորդ երկու սկզբունքների հետ համադրությամբ»,- պատասխանել է Փաշինյանը:

 

Թեմայի այլ նորություններ