Հռչակավոր լուսանկարիչ Իդա Քարի աշխատանքների հավաքածուն փոխանցվել է ՀՀ նախագահի աշխատակազմին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    88%
    16 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    81%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

Հռչակավոր լուսանկարիչ Իդա Քարի աշխատանքների հավաքածուն փոխանցվել է ՀՀ նախագահի աշխատակազմին

Հռչակավոր լուսանկարիչ Իդա Քարի աշխատանքների հավաքածուն փոխանցվել է ՀՀ նախագահի աշխատակազմին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է սփյուռքահայ բարերար, դերասանուհի, կինոպրոդյուսեր, սցենարիստ Վիրջինիա Դեյվիսին և սփյուռքահայ բարերարներ Անդրանիկ Գասպարյանին ու Րաֆֆի Դանիելյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հյուրերը նախագահին ներկայացրել են Հայաստանում և Արցախում իրենց նախաձեռնած մարդասիրական ծրագրերը, տեղեկացրել, որ պատրաստվում են առաջիկա օրերին ուխտագնացության մեկնել Արցախ:

Անդրադարձ է եղել նաև մշակութային մի շարք ծրագրերի, մասնավորապես 20-րդ դարի հայազգի հռչակավոր լուսանկարիչ Իդա Քարի (Իդա Քարամյան, 1908-1974) աշխատանքների ցուցադրության կազմակերպմանը։ Վիրջինիա Դեյվիսը Հանրապետության նախագահի աշխատակազմին է փոխանցել 1950-ական թվականների վերջում Իդա Քարի Հայաստանում արած լուսանկարների հարուստ հավաքածուն։

Ռուսաստանում ծնված և երկար տարիներ Լոնդոնում ապրած հայազգի լուսանկարչուհի Իդա Քարը համարվում է Բրիտանիայի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը և հայտնի է հատկապես անվանի արվեստագետների և գրողների լուսանկարներով։ Գրողներ Սոմերսեթ Մոեմի, Ժան-Պոլ Սարտրի, Էժեն Իոնեսկոյի, Թոմաս Էլիոթի, նկարիչ Մարկ Շագալի, իտալացի ֆուտուրիստ Ջինո Սեվերինիի, համաշխարհային հռչակ վայելող քանդակագործ Հենրի Մուրի, կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի և այլոց հանրահայտ դիմանկարները հենց Իդա Քարի աշխատանքն են:

Իդա Քարն այցելել է նաև Խորհրդային Հայաստան, լուսանկարել Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, Տիգրան Պետրոսյանին։ Նրա աշխատանքների մեծ մասը ներկայումս պահպանվում է Լոնդոնի դիմանկարների ազգային պատկերասրահում։

Նախագահ Սարգսյանը կարևորել է հայազգի լուսանկարչի գործունեության հանրահռչակումը: Ողջունելով ցուցահանդեսի անցկացման գաղափարը՝ նա պատրաստակամություն հայտնել այն կազմակերպել նախագահական նստավայրում:

Վիրջինիա Դեյվիսն առաջիկա ցուցահանդեսի կազմակերպչական հարցերը քննարկել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, առաջարկվել է ցուցահանդեսը կազմակերպել սեպտեմբերին՝ Հայաստանի անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում: Վիրջինիա Դեյվիսը հայտնել է, որ Իդա Քարի լուսանկարների ցուցահանդես նախատեսում են կազմակերպել նաև Լոնդոնում և Նյու Յորքում:

Թեմայի այլ նորություններ