ՀՐԱՏԱՊ. Երևանում․ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ պայթյուն է հնչել․ 2 քաղաքացի նռնակով զինված սպառնում են այն պայթեցնել․ կա վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒՂԻՂ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    15%
    11 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    35%
    24 կմ/ժ
  • Լոռի 21°C
    52%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    61%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    20%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    15%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    52%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    15%
    11 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    31%
    7 կմ/ժ
  • Արցախ 21°C
    56%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

ՀՐԱՏԱՊ. Երևանում․ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ պայթյուն է հնչել․ 2 քաղաքացի նռնակով զինված սպառնում են այն պայթեցնել․ կա վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒՂԻՂ

Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, հիմնականում Մարտական եղբայրության անդամներ, ովքեր պահանջում են, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին, որոնց, ըստ իրենց, անօրինական կերպով բերման են ենթարկել ոստիկանություն։Ոստիկանության շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել, իսկ ևս 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին պահանջում են բաց թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել նռնակները։Ժամանել են մեծ թվով կարմիր բերետներ։

Տեղեկություններ կան այն մասին,որ կազմակերպիչը Մարտական Եղբայրությունն է։ Միաբանությունը ոչ մի կապ չունի կատարվածի հետ,մենք դատապարտում ենք ցանկացած տիպի ահաբեկչական գործունեություն,գործել և գործելու ենք միայն օրենքի շրջանակներում։

ՆԳՆ ոստիկանությունից ավելի վաղ տեղեկացրել են, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ օրվա ընթացքում ձերբակալվածների թիվը մոտ է 50-ին: Ավելի վաղ «Մարտական եղբայրություն» միաբանությունը  ահազանգել էր իր մի շարք անդամների ձերբակալության մասին: Կան տեղեկություններ, որ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքի դիմաց նռնակով զինված անձինք Սասնա Ծռերից են։ 

Ազգային ժողովրդավարական բևեռից նույնպես հերքում են իրենց կապը: Կուսակցությունից ասացին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Ավելի վաղ Մարտական եղբայրությունը հայտարարել էր, որ պայթյունի հետ որևէ կապ չունի.«Միաբանությունը ոչ մի կապ չունի կատարվածի հետ,մենք դատապարտում ենք ցանկացած տիպի ահաբեկչական գործունեություն,գործել և գործելու ենք միայն օրենքի շրջանակներում»:

Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածաքում տեղի ունեցած միջադեպից հետո «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադներից մեկը 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն, հայտնում են Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նոր Նորքի ոստիանության շենքն այս պահին շրջափակվածէ մեծ թվով ոստիկանության ուժերով : Տարածք են բերվել նաեւ հրշեջ մեքենաներ: Լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ շենքի մուտքին:  Այս պահին պարզ չի, թե ինչ է կատարվում ներսում:

8875d422-73b5-455d-b623-b8b8cfd47df1.jpg (29 KB)

e8c6bf31-840c-4a31-ae78-63e972548b44.jpg (28 KB)

Թեմայի այլ նորություններ