Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ՊՆ լրատվության բաժնից՝ անցակցվել է հրամանատարաշտաբային զորավարժություն։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․
2-րդ զորամիավորումում սեպտեմբերի 3-ին անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն: Ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ: Վարժանքներին հետևել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի օգնական, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը: Ստուգվել են անձնակազմի գործողություններն առաջադրանքների կատարման ընթացքում, տրվել համապատասխան հրահանգներ։