Հնդկաստանը դեպի Հայաստան օդային միջանցք է բացում ռազմավարական նշանակության արտահանումների համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    41%
    2 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    53%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    36%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    74%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Հնդկաստանը դեպի Հայաստան օդային միջանցք է բացում ռազմավարական նշանակության արտահանումների համար

Հնդկաստանը դեպի Հայաստան օդային միջանցք է բացում ռազմավարական նշանակության արտահանումների համար

Հնդկաստանը դեպի Հայաստան օդային միջանցք է բացում ռազմավարական նշանակության արտահանումների համար: Այս մասին գրել է պաշտպանական ոլորտը լուսաբանող հնդկական հարթակներից մեկը՝ IADN-ը, ու հավելել՝ երկու խոշոր ընկերություն համատեղ աշխատանքային խումբ են հիմնել, ինչը կամրապնդի երկրների միջև լոգիստիկան։ Ընկերություններից մեկը՝ Container Corporation of India-ն, խոշոր բեռնափոխադրող է. մյուսը՝ HAL-ը, ավիացիայի ու պաշտպանության ոլորտում է մասնագիտացած, երկուսի բաժնեմասերն էլ պետությանն են պատկանում։ CONCOR-ը նախօրեին X-ի պաշտոնական էջում շնորհավորել է համատեղ խմբին դեպի Հայաստան իրականացված առաջին թռիչքի կապակցությամբ՝ այն Հնդկաստանի համար նշանակալի քայլ որակելով։ Ռազմավարական նշանակության բեռ են տեղափոխել Հայաստան, թե կոնկրետ ինչ, մանրամասներ չեն հայտնում։ Երևանը ևս նման փոխադրումները չի բացահայտում։

Անցած շաբաթ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Թեհրանում էր, հանդիպեց և՛ իր իրանցի գործընկերոջը, և՛ զինված ուժերի շտաբի պետին, և՛ նախագահին: Երևանն ընդհանրական ձևակերպումներով հաղորդեց, որ պայմանավորվածություններ են ձեռք բերել, բայց փակագծեր չբացեց։ Պարզ չէ նաև՝ արդյոք Իրանի հետ քննարկվել է ցամաքային փոխադրումների հարցը, ու ինչպես են Թեհրանում արձագանքել։

Հնդկաստանը Հայաստանին զենք վաճառող հիմնական երկրներից է դարձել. վերջին տարիներին հաղորդվել է շարժական ռադարների, հրթիռային կայանների, հրետանային համակարգերի և այլ զենքերի վաճառքի մասին: Լեոնիդ Ներսիսյանն ընդգծում է՝ այս համագործակցությունը կարող է երկար տևել: Հայաստանը ռազմավարական ուղղություն է,- գրում են հնդկական աղբյուրներն ու շեշտում ՝ այսպիսով ոչ միայն երկու երկրների առևտրային կապերն են ամպապնդվում, այլև տարածաշրջանում Հնդկաստանի ազդեցությունն է մեծանում։ Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածությանը զուգահեռ՝ Երևանը զենքի ձեռքբերումը դիվերսֆիկացնելու մասին է հայտարարել, հայ պաշտոնյաներն ասում են՝ Հնդկաստանն ու Ֆրանսիան արդեն հիմնական գործընկերներ են դարձել։

Աթենքի հետ ռազմական ոլորտում գործակցությունը ևս խորացվում է։ Հունաստանի պաշտպանության նախարարը Երևանում չբացառեց Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան հնարավոր համագործակցությունը։

Թեմայի այլ նորություններ