ՀՀ վարչապետի և Լիտվայի նախագահի տիկիններն այցելել են արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 20°C
    47%
    7 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    53%
    10 կմ/ժ
  • Արարատ 24°C
    26%
    6 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    42%
    11 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    48%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 21°C
    40%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

ՀՀ վարչապետի և Լիտվայի նախագահի տիկիններն այցելել են արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին

ՀՀ վարչապետի և Լիտվայի նախագահի տիկիններն այցելել են արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի տիկնոջը՝ Դիանա Նաուսեդիենեին։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Աննա Հակոբյանը և Դիանա Նաուսեդիենեն առանձնազրույց են ունեցել։ Ողջունելով տիկին Նաուսեդիենեին՝ ՀՀ վարչապետի տիկինը նշել է, որ շատ ուրախ է Երևանում հյուրընկալել իր բարեկամին։ Առանձնազրույցի ընթացքում նրանք անդրադարձել են հասարակական կյանքում կանանց դերի ակտիվացման կարևորությանը:

Ըստ աղբյուրի՝ Աննա Հակոբյանը հիշել է, որ դեռ 2 տարի առաջ, երբ աշխարհը պայքարում էր կորոնավիրուսի դեմ, Դիանա Նաուսեդիենեն լիտվական ռազմական ինքնաթիռով  նվերներ էր ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին։ Աննա Հակոբյանը նորից շնորհակալություն է հայտնել Դիանա Նաուսեդիենեին՝ մարդասիրական քայլի համար։  

«Լիտվայի Հանրապետության նախագահի տիկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ուրախությամբ հիշել իրենց առաջին հանդիպումը։ Այն Դիանա Նաուսեդիենեի առաջին պաշտոնական հանդիպումն էր Լիտվայի նախագահի տիկնոջ կարգավիճակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Առանձնազրույցի ընթացքում Լիտվայի նախագահի տիկինը Աննա Հակոբյանին ներկայացրել է իր գործունեությունը և ընդգծել, որ դրա հիմքում դրված է առողջ ապրելակերպի և հասարակությունների կայուն զարգացման քարոզը։ Նա համոզմունք հայտնեց, որ մեր հասարակություններում մեծացնելով կանանց դերը, կկարողանան աշխարհն ավելի լավը դարձնել։

Նշվում է, որ այնուհետև Լիտվայի նախագահի տիկինը Հայաստանի վարչապետի տիկնոջը ուղեկցությամբ այցելել է  Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, որտեղ հանդիպել է բուժում ստացող երեխաների հետ։ Հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել պայմաններին և հետաքրքրվել երեխաների առողջական վւճակով։ Լիտվայի նախագահի տիկինը Աննա Հակոբյանին փոխանցել է պաշտոնական հրավեր, որպեսզի Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկները այցելեն Լիտվա և անցնեն վերապատրաստում։

Աղբյուրիտեղեկացմամբ՝ Աննա Հակոբյանը և Դիանա Նաուսեդիենեն պայմանավորվեցին ուժեղացնել շփումները առողջապահության և մշակույթի ոլորտներում։ Այդ նպատակով Լիտվայի նախագահի տիկինը Հայաստանի վարչապետի տիկնոջը հրավիրել է Լիտվա։ Աննա Հակոբյանն ընդունել է հրավերն ու պատրաստակամություն հայտնել կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները։

Թեմայի այլ նորություններ