ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը մասնակցել է ԵԱՀԿ 28-րդ Տնտեսական և բնապահպանական ֆորումի եզրափակիչ հանդիպմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    17%
    2 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    23%
    4 կմ/ժ
  • Լոռի 16°C
    77%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    81%
    3 կմ/ժ
  • Արարատ 24°C
    15%
    10 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    64%
    4 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    17%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    70%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    17%
    2 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    30%
    5 կմ/ժ
  • Արցախ 16°C
    66%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը մասնակցել է ԵԱՀԿ 28-րդ Տնտեսական և բնապահպանական ֆորումի եզրափակիչ հանդիպմանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը մասնակցել է ԵԱՀԿ 28-րդ Տնտեսական և բնապահպանական ֆորումի եզրափակիչ հանդիպմանը

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվության բաժնից՝ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը երեկ մասնակցել է ԵԱՀԿ 28-րդ Տնտեսական և բնապահպանական ֆորումի եզրափակիչ հանդիպմանը հեռավար ձևաչափով, որն անցկացվում էր ս.թ. սեպտեմբերի 10-11-ը Պրահայում:

Փոխնախարարը Ֆրանսիայի, Գերմանիայի, UNECE-ի և EEAS-ի ներկայացուցիչների հետ համատեղ որպես բանախոս ելույթ է ունեցել «Կոռուպցիայի կանխարգելումը և դրա դեմ պայքարը բնական ռեսուրսների և բնապահպանության ոլորտում» խորագրով նիստի շրջանակներում։ Ներկայացվել են Հանրապետական երկրաբանական ֆոնդ ՊՈԱԿ-ի թվայնացման աշխատանքները, հանքարդյունաբերության ոլորտում հարկային, պայմանագրային, թույլտվությունների և այլ ուղղութուններով թափանցիկության և հաշվետվողականության բարեփոխումները:

Առանձին անդրադարձ է կատարվել ոլորտում իրական սեփականատերերի՝ վերջնական շահառուների հայտարարագրման համակարգի ներդրմանը և միջազգային կառույցների կողմից վերջին մեկ տարվա ընթացքում արժանացած բարձր գնահատականներին, այդ թվում՝ նորարարական մոտեցումների և տեխնոլոգիաների համար: ԵԱՀԿ 28-րդ տնտեսական և բնապահպանական ֆորումի եզրափակիչ հանդիպումը կազմակերպվել է Ալբանիայի ԵԱՀԿ նախագահության և ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի գրասենյակի կողմից:

ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական ֆորումը ԵԱՀԿ տարածաշրջանում տնտեսական և բնապահպանական հարցերի քննարկման գլխավոր հարթակն է: Դրա նպատակներն են բացահայտել առաջնահերթ հարցերն ու կարիքները, խթանել ԵԱՀԿ 57 անդամ երկրների իրազեկության բարձրացումն ու քաղաքական կամքը` տնտեսական, բնապահպանական և անվտանգության հետ կապված մարտահրավերների հաղթահարման գործում՝ ապահովելով երկխոսության հարթակ միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, գործարար և գիտական ոլորտի ներկայացուցիչներին ներգրավելու և լավագույն փորձով փոխանակվելու նպատակով:

Թեմայի այլ նորություններ