ՀՀ-ն վաղուց պատրաստ է այդ գործընթացի կյանքի կոչմանը. Փաշինյանը՝ ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    21%
    7 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    37%
    7 կմ/ժ
  • Լոռի 21°C
    50%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    56%
    15 կմ/ժ
  • Արարատ 26°C
    28%
    11 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    14 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    21%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    44%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    21%
    7 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

ՀՀ-ն վաղուց պատրաստ է այդ գործընթացի կյանքի կոչմանը. Փաշինյանը՝ ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին

ՀՀ-ն վաղուց պատրաստ է այդ գործընթացի կյանքի կոչմանը. Փաշինյանը՝ ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին

Մարդկանց միջև շփումներն առավել ինտենսիվ դարձնելու նպատակով, իհարկե, անհրաժեշտ է, որ օր առաջ հաջողությամբ պսակվեն ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման բանակցությունները։ Հայաստանը վաղուց պատրաստ է այդ գործընթացի կյանքի կոչմանը։ Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Kathimerini օրաթերթին տված հարցազրույցի շրջանակում: Թեմայի առնչությամբ հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև:

Kathimerini օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս - Պարոն վարչապետ, Հունաստանի հայ համայնքն ավելի քան 30 000 է, ընդ որում՝ նրանք հաջողություններ են գրանցում արվեստի, ակադեմիական ոլորտներում և նույնիսկ զբաղվում են քաղաքականությամբ: Ի՞նչ նախաձեռնություններ են քննարկվում Հայաստանի և Հունաստանի միջև միջանձնային փոխանակումների և մշակութային համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իրավացի եք, մեր երկկողմ կապերն ամրապնդող կարևոր գործոն են ինչպես Հունաստանում բնակվող հայկական համայնքը, այնպես էլ Հայաստանում բնակվող հունական համայնքը: Կարևոր է, որ առկա պատմական ամուր կապերն ամրապնդվեն հայ և հույն երիտասարդ սերունդների շփումներով, և պիտի քայլեր ձեռնարկենք փոխադարձ ճանաչման հնարավորություններ ստեղծելու համար: Այս առումով կցանկանայի առանձնացնել ինչպես զբոսաշրջության, որը թերևս լավագույն հնարավորությունն է մարդկանց միջև կապերն ամրապնդելու համար, այնպես էլ գիտակրթական համատեղ ծրագրերի նշանակությունը: Առաջիկայում նախատեսվում է ստորագրել կրթական ոլորտի երկկողմ համագործակցության նոր ծրագիրը, որն ուսանողադասախոսական կազմի փոխանակումների նոր հնարավորություններ կընձեռի: Առաջիկայում նախատեսվում են գիտական, մշակութային ոլորտի մի շարք այլ համատեղ նախաձեռնություններ, որոնք կնպաստեն երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանը:

Մարդկանց միջև շփումներն առավել ինտենսիվ դարձնելու նպատակով, իհարկե, անհրաժեշտ է, որ օր առաջ հաջողությամբ պսակվեն ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման բանակցությունները։ Հայաստանը վաղուց պատրաստ է այդ գործընթացի կյանքի կոչմանը։

Թեմայի այլ նորություններ