ՀՀ կառավարությունը նախատեսում է գործարկել արցախահայությանն աջակցելու նոր ծրագրեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    30%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    95%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    36%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    76%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

ՀՀ կառավարությունը նախատեսում է գործարկել արցախահայությանն աջակցելու նոր ծրագրեր

ՀՀ կառավարությունը նախատեսում է գործարկել արցախահայությանն աջակցելու նոր ծրագրեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 5-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին:  Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են պատերազմի հետևանքով անօթևան մնացած և ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած Արցախի բնակիչների սոցիալական խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարն ընդգծել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով կհաջողվի արցախցիների համար ձևավորել ապահով սոցիալական միջավայր:

Նախարար Մեսրոպ Առաքելյանը Հանրապետության նախագահին վստահեցրել է, որ արցախահայությանն աջակցելը մնում է իր ղեկավարած գերատեսչության առաջնահերթություններից, և ՀՀ կառավարությունը նախատեսում է առաջիկայում գործարկել նոր ծրագրեր այդ նպատակով:

Թեմայի այլ նորություններ