ՀՀ իշխանությունները մտադիր են իրականացնել Արցախից բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագիր. փոխվարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    74%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    78%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    45%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    94%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    50%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    72%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

ՀՀ իշխանությունները մտադիր են իրականացնել Արցախից բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագիր. փոխվարչապետ

ՀՀ իշխանությունները մտադիր են իրականացնել Արցախից բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագիր. փոխվարչապետ

Հայաստանի իշխանությունները մտադիր են իրականացնել ծրագիր, որն ուղղված է բնակարանով ապահովելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձանց, որոնք ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով, եթե ընտանիքի անդամները որոշեն դառնալ Հայաստանի քաղաքացի, հանրապետության իշխանությունները նրանց օգնություն կտրամադրեն։ Խոսքը կոնկրետ ֆիքսված գումարի մասին է։ Ընդ որում՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով: Ֆինանսական միջոցները հասանելի կլինեն բնակարան կամ տուն գնելու կամ կառուցելու համար:

«Այդ տանը կամ բնակարանում 10 տարի ապրելուց հետո սեփականությունը կանցնի տվյալ ընտանիքին»,- ասել է Խաչատրյանը։

Նա հիշեցրել է, որ այս փուլում 16 մլն դրամի աջակցության ծրագիր է իրականացվում հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ապրող ընտանիքների համար։

Միաժամանակ իշխանությունները նախատեսում են ընդլայնել այս ծրագրում ընդգրկված տարածքների ցանկը՝ ներառելով նաև գյուղական և քաղաքային բնակավայրերը։ «Եվ եթե արցախցիները որոշեն բնակարաններ գնել կամ կառուցել այս բնակավայրերում, ապա ֆինանսական օգնության չափն ավելի մեծ կլինի, քան հիմնականն է»,- վստահեցրել է կառավարության ներկայացուցիչը։

Ինչպես նշել է Խաչատրյանը, տեսականորեն ծրագրի շահառու կարող է դառնալ ավելի քան 25 հազար ընտանիք։ Միաժամանակ դրամական օգնության միջին չափը կարող է հասնել 12-18 մլն դրամի։ «Մեր մոտավոր հաշվարկներով ծրագրին կարող է մասնակցել 110-120 հազար մարդ։ Սա միջինը 3 մլն դրամ մեկ անձի համար հաշվարկով։ Այս դեպքում աջակցության ընդհանուր ծավալը կկազմի մոտ 400 մլրդ դրամ»,- ասաց փոխվարչապետը։

Այսինքն, ինչպես նշեց քաղաքական գործիչը, խոսքը պետբյուջեից հատկացված հսկայական միջոցների մասին է։ Այս առումով Հայաստանի քաղաքացիություն ստանալն ու 10 տարի բնակություն հաստատելը կլինեն ծրագրին մասնակցելու հիմնական պայմանները:

Թեմայի այլ նորություններ