ՀՀ դեսպանները հեռավար դասախոսություններ անցկացրեցին ԵՊՀ ուսանողների համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    77%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 13°C
    98%
    4 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    85%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    6 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    77%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    94%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    77%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    81%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    90%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41866
  • Դոլար = 388.163

ՀՀ դեսպանները հեռավար դասախոսություններ անցկացրեցին ԵՊՀ ուսանողների համար

ՀՀ դեսպանները հեռավար դասախոսություններ անցկացրեցին ԵՊՀ ուսանողների համար

ԱԳՆ և ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջև հաստատված համագործակցության շրջանակներում հուլիսի 15-ից 31-ը անցկացվեց հեռավար ամառային դպրոց «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրի ներքո: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ ԱԳՆ լրատվության բաժնից: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Ամառային դպրոցի շրջանակներում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոսների համար դասախոսություններով հանդես եկան նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, ՌԴ-ում ՀՀ Վարդան Տողանյանը,  ԳԴՀ-ում ՀՀ Աշոտ Սմբատյանը, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպան  Սերգեյ Մանասարյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Նիդերլանդների թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, իսկ դասընթացը եզրափակեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:

Դասախոսությունների ընթացքում դիվանագետներն ունկնդիրներին ներկայացրեցին հավատարմագրման երկրներում և միջազգային կազմակերպություններում ՀՀ առաջնահերթությունները և առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումները, արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները, պատասխանեցին ունկնդիրների բազմաթիվ հարցերի:

Թեմայի այլ նորություններ