ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակության հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    13 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    10 կմ/ժ
  • Արարատ 18°C
    44%
    8 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    48%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    41%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    82%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակության հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակության հետ

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Պարույր Հովհաննիսյանը մեծապես կարևորել է Հայաստանի և տարածաշրջանի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում Եվրոպական խորհրդարանի խոսուն աջակցությունը՝ Հայաստանի համար առաջնային կարևորություն ունեցող հարցերում:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության շրջանակը տպավորիչ է՝ ակտիվ քաղաքական երկխոսությունը, ներկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համատեղ ջանքերը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների իրականացումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հեռանկարները, ինչպես նաև բարձր է գնահատել Հայաստանի դիմակայունության բարձրացմանն ուղղված ԵՄ քայլերը:

Պատվիրակության անդամները իրենց հերթին մտահոգություն են հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սեպտեմբերին իրականացված լայնածավալ ռազմական հարձակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանին ներկայիս մարտահրավերների հաղթահարման հարցում:

Զրուցակիցների խնդրանքով Պարույր Հովհաննիսյանը համապարփակ ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը և տարածաշրջանային այլ հարցեր:

Թեմայի այլ նորություններ