Հայտնի է, թե ինչի հետևանքով է երեկ Էրեբունի վարչական շրջանում պայթել տունը. մանրամասներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    93%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    5 կմ/ժ
  • Արարատ 19°C
    25%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    60%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    94%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    11 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    37%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    72%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Հայտնի է, թե ինչի հետևանքով է երեկ Էրեբունի վարչական շրջանում պայթել տունը. մանրամասներ

Հայտնի է, թե ինչի հետևանքով է երեկ Էրեբունի վարչական շրջանում պայթել տունը. մանրամասներ

Նախնական՝ դեռևս ստուգման ենթակա տվյալներով՝ երեկ Նոր Արեշ 27-րդ փողոցի 23-րդ տանը պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի և բնակչի կողմից կրակայրիչը վառելու հետևանքով:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ որոշում է կայացվել համապատասխան ընկերությունից առգրավել նշված տան գազի սպասարկման վերաբերյալ առկա փաստաթղթերը։

«2024 թվականի փետրվարի 05-ին անհայտ քաղաքացուց, ապա նաև 911 ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նոր-Արեշ 27 և 34 փողոցում պայթյունի ձայն է լսվել, մի քանի տուն է փլուզվել, կան տուժածներ: Ահազանգի կապակցությամբ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, որտեղ պարզվել է, որ Երևան քաղաքի Նոր-Արեշ 27 փողոցի 23 տունը պայթել է, իսկ փլատակներում հնարավոր է լինեն քաղաքացիներ:  

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձևավորվել է քննչական խումբ։  

Կատարվել է դեպքի վայրի զննություն համապատասխան փորձագետների մասնակցությամբ։ Պարզվել է, որ պայթյունի հետևանքով ամբողջությամբ և մասնակի փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի 3 տներ, ևս մի քանի տներ վնասվել են։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, որի ընթացքում փլատակներից դուրս են բերվել Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչ, 1938թ․ ծնված Ռոզա Նազարյանը, Նոր Արեշ 27-րդ փողոցի 23-րդ տան բնակիչ, 1994թ․ ծնված Հրանտ Սարգսյանը։ Փլատակներից դուրս են բերվել նաև Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչներ, 1987թ․ ծնված Հայկ Սողոմոնյանի և 1970թ․ ծնված Գայանե Եղոյանի դիերը:

Որոշումներ են կայացվել Ռոզա Նազարյանին, Հրանտ Սարգսյանին, Հայկ Սողոմոնյանին և Գայանե Եղոյանին տուժող ճանաչելու մասին:Հարցաքննվել են դեպքին առնչություն ունեցող և հարևանությամբ բնակվող տների բնակիչներ: 

Ստացվել են դեպքի վայրին հարակից տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, որոնք ենթարկվել են զննության:

Նախաքննությամբ նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել Նոր Արեշ 27-րդ փողոցի 23-րդ տանը՝ գազի արտահոսքի և բնակչի կողմից կրակայրիչը վառելու արդյունքում: 

Որոշում է կայացվել համապատասխան ընկերությունից առգրավել նշված տան գազի սպասարկման վերաբերյալ առկա փաստաթղթերը։ 

Նշանակվել է պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, ապրանքագիտական, շինարարարատեխնիկական, դատաբժշկական, դիակի դատաբժշկական համալիր փորձաքննություն։ Ոստիկանությանը տրվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու և քննությանը հետաքրքրող տվյալների ձեռբքերման վերաբերյալ քննչական հանձնարարություն: 

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

Հիշեցնենք՝ Նոր Արեշ 27-րդ փողոցի 23-րդ տանը երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 2 զոհ, ևս 2 տուժած տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Թեմայի այլ նորություններ