Հայփոստի նոր «Հիբրիդ փոստ» ծառայությունը կխնայի պետականմարմինների միջոցները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    63%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Արարատ 19°C
    78%
    7 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    6 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    63%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    94%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    63%
    9 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    81%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    90%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41866
  • Դոլար = 388.163

Հայփոստի նոր «Հիբրիդ փոստ» ծառայությունը կխնայի պետականմարմինների միջոցները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ի լրատվության բաժնից՝ «Հայփոստ» ընկերությունը պետական մի շարք մարմինների հետ համատեղ ներդրել է «Հիբրիդ փոստ ծառայություն» նոր համակարգը, որի առաջին գործարկումը եղավ ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ:  Հիբրիդ փոստ համակարգը համատեղում է նույն նամակի էլեկտրոնային և թղթային տարբերակները՝   ապահովելով հարմարավետություն, արագություն և, ամենակարևորը, ծախսերի օպտիմալացում ու ռեսուրսների խնայողություն:

Ինչպես է աշխատում  նոր Հիբրիդ փոստ ծառայությունը:

Նամակը էլեկտրոնային ձևաչափով ուղարկվում է Հայփոստ, որտեղ այն տպվում և ծրարավորվում է հատուկ սարքավորումների միջոցով՝ առավելագույնս նվազեցնելով մարդկային միջամտությունը՝ օպտիմալացնելով նամակնբ ուղարկող պետական գերատեսչության ծախսը: Մեկ օրում սարքավորումը թողարկում է շուրջ 10 000 նամակ: Գործընթացն իրականացվում է Փոստի փոխանակման կենտրոնի հատուկ առանձնացված տեղամասում, որը հագեցած է տեսահսկման համակարգով: Ծառայությունն իրականացվում է կատարյալ գաղտնիություն ապահովմամբ:

«Հայփոստ» ընկերությունը նախատեսում է նմանատիպ տեսակավորման կենտրոններ գործարկել նաև մարզերում, ինչը թույլ կտա կոնկրետ մարզ հասցեագրված էլեկտրոնային նամակը թղթային տարբերակի վերածել հենց տվյալ մարզում՝ դարձյալ խնայելով մայրաքաղաքից մարզ թղթային նամակ առաքելու ժամանակը: Անդրադառնալով ծառայության առավելություններին՝ «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշեց. «Համակարգի ներդրումը մեր ընկերության ծառայությունների թվայնացման և արդիականացման գլոբալ գործընթացի մի մասն է: Մեր գլխավոր նպատակը եղել է պետական գերատեսչությունների համար աշխատանքի ավտոմատացումն ու ֆինանսական ծախսերի օպտիմալացումը, օպերատիվության ապահովումը: Եթե նախկինում Երևան քաղաքում գործընթացը տևում էր 4-5 օր, ապա Հիբրիդ փոստի միջոցով այն կրճատվում է՝ դառնալով 1 օր, իսկ մարզերում՝ 7 օրվա փոխարեն կդառնա 4 օր»:  

Հիբրիդ փոստ ծառայության օգտատերերը անվճար օնլայն ծրագրի միջոցով կարող են հետևել նամակի առաքման ընթացքին, ինչպես նաև՝ օպերատիվ տեղեկություն ստանալ հանձնման/ անհաջող հանձնման վերաբերյալ:

 

 

 

 

 

Թեմայի այլ նորություններ