Հայկ Չոբանյանը հանդիպել է Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրա Բոռասի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    3 կմ/ժ
  • Արարատ 14°C
    86%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    80%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.25227
  • Դոլար = 389.501

Հայկ Չոբանյանը հանդիպել է Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրա Բոռասի հետ

Հայկ Չոբանյանը հանդիպել է Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրա Բոռասի հետ

Բարսելոնայում տեղի ունեցող MWC Barcelona միջոցառմանը մասնակցության նպատակով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպել է Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրա Բոռասի հետ։

Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Կատալոնիայի խորհրդարանի բարեկամական դիրքորոշումը և՛ Հայոց ցեղասպանության ճանաչման, և՛ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո ունեցած դիրքորոշման, կատարած հայտարարությունների համար։ Հայաստանի և Կատալոնիայի միջև համագործակցության զարգացման մեծ հնարավորություններ կան, որոնք իրացված չեն, և սա լավ հնարավորություն է այս ուղղությամբ նոր ակտիվ գործունեություն սկսելու։
 
Հայկ Չոբանյանը նաև շնորհակալություն է հայտնել Կատալոնիայի հայկական համայնքի նկատմամբ Կատալոնիայի իշխանությունների բարեկամական և աջակից վերաբերմունքի համար, հայտնել համայնքի ներկայացուցիչների ողջույնները։
 
Տիկին Բոռասը հայտնել է, որ ս․թ․ մայիսի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն, որով Ադրբեջանի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։ Իսկ մայիսի 17-ին,Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրա Բոռասը և այլ խորհրդարանականներ հանդիպել են Կատալոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ ապրիլի 24-ը Կատալոնիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու հնարավորությունը, որն իրականացման ընթացքում է։
 
 

Թեմայի այլ նորություններ