Հայաստանը մշտապես զգացել է բարեկամ Նորվեգիայի աջակցությունը. Ալեն Սիմոնյանը՝ Նորվեգիայի նորանշանակ դեսպանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    64%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    25%
    2 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    46%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    71%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    0 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    33%
    3 կմ/ժ
  • Արցախ 17°C
    65%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Հայաստանը մշտապես զգացել է բարեկամ Նորվեգիայի աջակցությունը. Ալեն Սիմոնյանը՝ Նորվեգիայի նորանշանակ դեսպանին

Հայաստանը մշտապես զգացել է բարեկամ Նորվեգիայի աջակցությունը. Ալեն Սիմոնյանը՝ Նորվեգիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին (նստավայրը՝ Թբիլիսի):

ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպան Հովլանդին նշանակման առթիվ՝ հաջողություն մաղթելով պաշտոնավարման ընթացքում:

«Հայաստանը մշտապես զգացել է բարեկամ Նորվեգիայի աջակցությունը: Մենք երախտագիտությամբ հիշում ենք նորվեգացիներ Ֆրիտյոֆ Նանսենին, Բոդիլ Բյորնին, ովքեր օգնություն են տրամադրել հայերին Հայոց ցեղասպանության ժամանակ: Այսօր եւս շնորհակալ ենք Նորվեգիայի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքներին ուղղված աջակցության համար»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է նաև Նորվեգիայի կառավարության ներդրումը ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և ժողովրդավարության ամրապնդման հարցում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ Նորվեգիան բարձր է գնահատում վերջին տարիներին ՀՀ-ում իրականացված ժողովրդավարական բարեփոխումները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը, տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատմանը և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Զրուցակիցները շեշտել են երկկողմ միջխորհրդարանական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը:

Թեմայի այլ նորություններ