Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնն այցելել է Սևան համայնք
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    24%
    9 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    37%
    9 կմ/ժ
  • Լոռի 21°C
    50%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    56%
    15 կմ/ժ
  • Արարատ 26°C
    28%
    11 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    24%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    44%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    24%
    9 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնն այցելել է Սևան համայնք

Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնն այցելել է Սևան համայնք

Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը Գեղարքունիքի մարզ կատարած երկօրյա այցի ընթացքում այցելել է Սևան համայնք։

Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Շցեդիայի դեսպանին  և փոխդեսպանին ընդունել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի փորձագետ, «Սևանում թափոնների տեսակավորում» ծրագրի համակարգող Հարություն Ալպետյանը, ծրագրի ներկայացուցիչները:

Սևան համայնքի ղեկավարը կարևորել է գործընկերային այն աշխատանքը, որն իրականացվում է համայնքում «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակներում՝ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) ֆինանսավորմամբ։

«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի շրջանակներում Սևան քաղաքում ներդրվելու է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ, որին նախորդել են մի շարք իրազեկման և ճանաչողական աշխատանքներ:

«Այս ծրագիրը, ի թիվս համայնքում իրականացվող և իրականացված այն ծրագրերի, որոնց առանցքում սկզբնաղբյուրում թափոնների տարանջատման համակարգի ձևավորումն է, ոլորտում կարողությունների զարգացումն ու ընդլայնումը, համայնքը դարձնում է առավել կայացած, իսկ ոլորտային խնդիրների լուծման ճանապարհին կարևոր ազդակ է,-նշել է համայնքի ղեկավարը:

Դեսպան Պատրիկ Սվենսոնը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզ երկօրյա այցի նպատակը ճանաչողական է և հասցրել են անցնել Սևանա լճի ողջ տարածքով:

«Ինձ համար անչափ կարևոր է լսել հայ գործընկերներին, տեսնել ինչ-որ բաներ, բարձրաձայնել կարևորագույն հարցեր, որոնք կարող են դառնալ համայնքներում տնտեսական զարգացման ծրագրերի ներդրման լավագույն խթան և ուղղություններ: Կարևոր եմ համարում երկուստեք համագործակցությունը, իսկ թափոնների կառավարման ոլորտում շվեդական փորձի փոխանցումը, կարծում եմ, անհրաժեշտ է, որը պետք է առաջ տանենք ծրագրում ներգրավված կողմերի միջոցով»,-նշել է դեսպանը:

Ծրագրի համակարգող Հարություն Ալպետյանը ներկայացրել է ծրագրային այն բաղադրիչները, որոնց ուղղությամբ աշխատում են, միաժամանակ կարևորել իրազեկման արշավների դերը, որը հնարավորություն կտա համայնքի բոլոր շերտերին ներգրավել թափոնների կառավարման գործընթացում և կոշտ թափոնների կառավարման համակարգը դարձնել կենսունակ:

Տարեվերջին արդեն Սևան քաղաքը կունենա տեսակավորման համար նախատեսված թափոնամաններ, ինչպես նաև համայնքին կնվիրաբերվի աղբահավաք մեքենա:

Հանդիպման ընթացքում կարևորվեցին բնապահպանական այն խնդիրները, որոնք լուծվելու են ծրագրի ներդրման միջոցով:

Համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ներկայացրեց համայնքային այն առաջնահերթությունները, որոնց լուծման ուղղությամբ իրականացվում է բազմաշերտ աշխատանք և որոնց լուծման համար անչափ կարևորվում են դոնոր կազմակերպությունների աջակցությունը, միջազգային գործընկերությունը:

Ինչպես նշեց դեսպան Սվենսոնը, Շվեդիան շահագրգիռ է, որպեսզի իրականացվող ծրագրերը լինեն կայուն, որոնց շնորհիվ հնարավոր կլինի արձանագրել նաև տնտեսական աճ:

Թեմայի այլ նորություններ