Հայաստանի կժամանի Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    90%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    24%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    65%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    91%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    70%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Հայաստանի կժամանի Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին

Հայաստանի կժամանի Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին

Ապրիլի 29-30-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳ նախարար  Իլիա Դարչիաշվիլին:

Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները: 

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: 

ՀՀ ԱԳՆ-ն հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ համառոտ նկարագիր է ներկայացրել:

Դիվանագիտական հարաբերություններ

Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը հիմնված են երկու ժողովուրդների հազարամյա հարաբերությունների և պատմական ամուր կապերի վրա:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին: 1993 թ. հուլիսից սկսել է գործել Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Թբիլիսիում: 2008 թ. ապրիլին Բաթումում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Քաղաքական երկխոսություն

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական, իսկ դեկտեմբերին՝ աշխատանքային այցերը Վրաստան: 2021 թ. հոկտեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ժամանել է Հայաստան աշխատանքային այցով:

Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ: 2021 թ. սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Իսկ 2022 թ. մարտին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Վրաստան:

Միջխորհրդարանական համագործակցություն

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի խորհրդարաններում գործում են բարեկամական խմբեր։ Վրաստանի խորհրդարանում հայկական համայնքը ներկայացված է ծագումով հայ երկու պատգամավորների միջոցով:

Երկկողմ հարաբերություններ

Հայաստանի և Վրաստանի միջև առկա է սերտ համագործակցություն գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, անվտանգային, հումանիտար, մշակութային և այլն:

Երկու երկրների միջև գործում է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որի 11-րդ նիստը կայացել է 2021 թ. դեկտեմբերի 20-ին Թբիլիսիում:

2021 թ. երկու երկրների միջև ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 171 200 հազ. ԱՄՆ դոլար:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 80 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ։

Վրաստանում է գտնվում մեծաթիվ հայկական համայնքներից մեկը, որը հանդիսանում է կամուրջ՝ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:

Գործում են համայնքային շուրջ երկու տասնյակ կառույցներ, որոնցից ամենախոշորը 2011 թ. հիմնված «Հայարտուն» մշակութային երիտասարդական կենտրոնն է:

Առկա է նաև հայալեզու մամուլ:

Թեմայի այլ նորություններ