Հայաստանի և Իրանի ազգային արխիվները համագործակցության շրջանակում հուշագիր կստորագրեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    20 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    44%
    22 կմ/ժ
  • Լոռի 14°C
    67%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    80%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    52%
    20 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    98%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    64%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    20 կմ/ժ
  • Արցախ 16°C
    74%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25565
  • Դոլար = 387.321

Հայաստանի և Իրանի ազգային արխիվները համագործակցության շրջանակում հուշագիր կստորագրեն

Հայաստանի և Իրանի ազգային արխիվները համագործակցության շրջանակում հուշագիր կստորագրեն

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանն  ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական Սոյյեդ Հոսեյն Թաբաթաբային և ԻԻՀ մշակութային ժառանգության ակադեմիայի  հետազատության բաժնի պրոռեկտոր Մոռթեզա Ռեզվանֆարին: Հայաստանի ազգային արխիվը տեղեկացնում է, որ զրուցակիցները կարևորել են երկու բարեկամ ժողովուրդների միջև առավել խորը համագործակցության անհրաժեշտությունը, մասնավորապես, պատմամշակութային ժառանգության փոխադարձ ճանաչման, արխիվային տվյալների երկուստեք  փոխանակման առումով:

Սոյյեդ Հոսեյն Թաբաթաբային նկատել է, որ եկող տարի լրանում է հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը լավ առիթ է երկու պետությունների ժառանգությանը նվիրված համատեղ  արխիվային նյութերի ցուցադրություն կազմակերպելու համար, ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում։ Իրանական կողմն ընդգծել է ճարտարապետական և այլ ոլորտներում Իրանին վերաբերող արխիվային փաստաթղթերին ծանոթանալու իր հետաքրքրությունը՝  հայկական կողմին առաջարկելով փոխադարձաբար օգտվել իրենց արխիվներից:

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանը  նշել է` երկու երկրներն  ունեցել  են դարավոր պատմամշակութային բարեկամական հարաբերություններ և   պատվիրակության անդամներին տեղեկացրել է, որ ի թիվս այլ փաստաթղթերի Հայաստանի Արխիվում պահվում է Շահ Աբասի՝ 1607թ․արաբատառ հրովարտակը, որը վերջինիս կողմից Քաշաթաղի հայ մելիքներին (իշխաններին) հողային արտանություններ տրամադրելու մասին է,  և դրանով պատրաստակամություն է հայտնել հնարավորություն ընձեռել ծանոթանալու նմուշին:

ԻԻՀ պատվիրակության  և ՀՀ ազգային արխիվի տնօրինության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել արխիվային ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու և այդ համատեքստում համատեղ հուշագիր ստորագրելու ուղղությամբ:

Թեմայի այլ նորություններ