Հայաստանի և Հունգարիայի նախագահներն առանձնազրույց են ունեցել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    41%
    0 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    58%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    29%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    47%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    39%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    96%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    37%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Հայաստանի և Հունգարիայի նախագահներն առանձնազրույց են ունեցել

Հայաստանի և Հունգարիայի նախագահներն առանձնազրույց են ունեցել

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ժամանեց Հունգարիայի նախագահի նստավայր՝ Շանդոր պալատ, որտեղ հանդիպեց նախագահ Կատալին Նովակի հետ։ Երկու նախագահներն առանձնազրույց ունեցան, որին հաջորդեց լայն կազմով հանդիպումը` ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի, ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի մասնակցությամբ։ Հանդիպումից հետո ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հունգարիայի մշակույթի և նորարարության պետքարտուղար Բալաշ Հանկոն կստորագրեն համագործակցության հուշագիր։

Հայ-հունգարական առևտրային հարաբերություններում առկա է դրական դինամիկա: այս մասին հայտարարեց Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսին: 

«Ուրախ ենք, որ հունգարական ընկերությունները ներկայացված են Հայաստանում, օրինակ՝ «Wizzair» ավիաընկերությունը: Մենք տեսնում ենք, որ մեր առևտրային հարաբերություններում կա դրական դինամիկա: 2022 թվականի դրությամբ աննախադեպ քանակությամբ հունգարական ապրանքներ են ուղարկվել Հայաստան: 2003-2022 թվականների ընթացքում 2,6 միլիոն դոլարից  29 միլիոն դոլարի է հասել առևտրատնտեսական շրջանառությունը»,- ընդգծեց Նովակը:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Բուդապեշտում է։ Պաշտոնական այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի հետ։

ՀՀ նախագահը կհանդիպի նաև Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Թեմայի այլ նորություններ