Հայաստանի և Ղազախստանի ՊՆ-ների միջև ստորագրվել է պաշտպանական ոլորտում 2024-ի համագործակցության պլանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    64%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    25%
    2 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    46%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    71%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    33%
    3 կմ/ժ
  • Արցախ 17°C
    65%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Հայաստանի և Ղազախստանի ՊՆ-ների միջև ստորագրվել է պաշտպանական ոլորտում 2024-ի համագործակցության պլանը

Հայաստանի և Ղազախստանի ՊՆ-ների միջև ստորագրվել է պաշտպանական ոլորտում 2024-ի համագործակցության պլանը

Հունվարի 23-ին, Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
 
Возможно, это изображение 7 человек и текст
 
Արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի հանդիպումը՝ ընդլայնված կազմով:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական պաշտպանական համագործակցությանն առնչվող, անվտանգային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
 
Возможно, это изображение 12 человек и текст
 
Երկուստեք արձանագրվել է համագործակցության զարգացման մեծ ներուժը,
պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։
 
Возможно, это изображение 8 человек
 
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական ոլորտում 2024 թվականի համագործակցության պլանը, որը ներառում է մի շարք միջոցառումներ Հայաստանում և Ղազախստանում։
 
Возможно, это изображение 2 человека и текст
 
Ավելի վաղ, Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Հայրենիքի պաշտպանների» հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել Անմար կրակի մոտ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
 
Հնարավոր է սա 11 people նկարն է
 
Սուրեն Պապիկյանը նաև այցելել է Ղազախստանի ազգային պաշտպանական համալսարան, շրջայց կատարել, ծանոթացել կրթական մի շարք ծրագրերի։
 
Հնարավոր է սա 7 մարդ and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 2 մարդ and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 12 people նկարն է

Թեմայի այլ նորություններ