Հայաստանի անկախությունը.​ նախագահ Արմեն​ Սարգսյանին Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Լիտվայի նախագահ Նաուսեդան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    35%
    2 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    55%
    17 կմ/ժ
  • Լոռի 15°C
    91%
    9 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    83%
    0 կմ/ժ
  • Արարատ 22°C
    37%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    35%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    35%
    2 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    55%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    79%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23484
  • Դոլար = 388.602

Հայաստանի անկախությունը.​ նախագահ Արմեն​ Սարգսյանին Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Լիտվայի նախագահ Նաուսեդան

Հայաստանի անկախությունը.​ նախագահ Արմեն​ Սարգսյանին Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Լիտվայի նախագահ Նաուսեդան

Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան։

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«30 տարի առաջ Լիտվան առաջինն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Լիտվայի ժողովրդի և իմ անունից ցանկանում եմ ի սրտե շնորհավորել Ձեզ և բոլոր հայերին անկախության 30-րդ տարեդարձի առթիվ։ Մաղթում եմ Ձեր երկրին խաղաղություն և բարօրություն, իսկ Ձեր ժողովրդին՝ նաև շարունակական համախմբում, քաջառողջություն և հաջողություններ։​

Այս տարին մեծ նշանակություն ունի մեր երկկողմ հարաբերությունների համար. 30 տարի առաջ մեր երկրները ճանաչեցին միմյանց անկախությունը, և այս տարի Լիտվան և Հայաստանը տոնում են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։

Մենք աջակցում ենք հայ ժողովրդի ձգտմանը՝ ապրելու խաղաղ, անվտանգ և կայուն ժողովրդավարության պայմաններում։ Լիահույս եմ, որ դուք ակտիվորեն առաջ կմղեք բարեփոխումները՝ հանուն Հայաստանի և Եվրամիության միջև հաջող և արդյունավետ համագործակցության։ Սա հատկապես կարևոր է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելով»։ ​ ​ 

Թեմայի այլ նորություններ