Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացման մասով մինչ այժմ արդյունք չկա․ ԱԳ նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    64%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    25%
    2 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    46%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    71%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    33%
    3 կմ/ժ
  • Արցախ 17°C
    65%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացման մասով մինչ այժմ արդյունք չկա․ ԱԳ նախարար

Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացման մասով մինչ այժմ արդյունք չկա․ ԱԳ նախարար

Թեհրանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը վերահաստատել են Հայաստան-Թուրքիա սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու պայմանավորվածությունը, սակայն այս մասով մինչ այժմ արդյունք չկա։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Քննարկման առարկա եղել է և համաձայնություն ձեռք բերվել է այն մասին, որ ցամաքային սահմանը բացվի երրորդ երկրների քաղաքացիների համար և Հայաստանի ու Թուրքիայի այն քաղաքացիների համար, ովքեր ունեն դիվանագիտական անձնագրեր։ Նաև այս պայմանավորվածությունն ենք մենք վերահաստատել նախարար Ֆիդանի հետ հոկտեմբերի 23-ին Թեհրանում։ Ինչպես կարող եք տեսնել, մինչ օրս շոշափելի և առարկայական քայլեր այս ուղղությամբ կամ չեն արվել, կամ վերջնական արդյունք չկա։ Այդ սահմանը նշված խմբի մարդկանց համար բաց չէ»,- ասաց Միրզոյանը։

Նախարարը նշեց, որ երկու կողմից եղել է ենթակառուցվածքների ուսումնասիրություն՝ անցակետերի, ճանապարհների, կամրջի մասով, սակայն սահմանը շարունակում է մնալ փակ։

Թեմայի այլ նորություններ